Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենաինտելեկտուալ շիկահերների տասնյակը

LIFE

Այս շիկահերներին հաջողվել է կառուցել հաջող կարիերա, հիմնել ծանրակշիռ բիզնես եւ հասնել այնպիսի բարձունքների, որոնց մասին տղամարդիկ կերազեին… Այդ շիկամազ լեդիներից շատերն իրենց ինտելեկտի բարձր ցուցանիշով' IQ-ով, շարժում են գիտության նշանավոր ներկայացուցիչների նախանձը:

1. Անգելա Մերկել, ԳԴՀ կանցլեր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տարիներ շարունակ համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ կինը' Forbes-ի ցուցանիշներով, եւ միայն 2010-ին այդ տեղը զիջեց Միշել Օբամային: Մասնագիտությամբ ֆիզիկ Անգելա Մերկելը 1989 թվականին դարձավ «Ժողովրդական զարթոնք» կուսակցության անդամ, ապա մտավ Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն եւ շուտով սկսեց գլխավորել այն: 2005 թվականին նա հաղթանակ տոնեց խորհրդարանական արտահերթ ընտրություններում եւ դարձավ Գերմանիայի առաջնորդը:

2. Հիլարի Քլինթոն, ԱՄՆ պետքարտուղար

Նրան համարում են ուժեղ եւ իմաստուն քաղաքական գործիչ, ով շատ հարցերում գերազանցում է ամուսնուն, եթե անգամ նա նախագահ էր... Հիլարի Քլինթոնն ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի տիկինն է: Քաղաքագետները կարծում են, որ Հիլլարի Քլինթոնը, լինելով նախագահի կինը, սկսել է իր «քաղաքական խաղը», որի յուրաքանչյուր քայլը մանրակրկիտ հաշվարկված էր... Հենց դա էլ թույլ տվեց սկսել սեփական կարիերան: Ի դեպ, Քլինթոնն ԱՄՆ-ի պատմության մեջ այն առաջին տիկինն է, որ առաջին անգամ դարձավ պետքարտուղար:


3. Ջոան Ռոուլինգ, գրող, «Հարի Փոթերի» մայրիկը

Այս շիկահերին հաջողվել է ոչ միայն զբաղվել սիրելի գործով' գրքեր գրելով, այլեւ վաստակել մի ամբողջ կարողություն: «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը պարբերաբար հայտնվում է աշխարհի ամենահաջողակ կանանց ցանկում:


4. Մերի Քեյ, «Մերի Քեյ» կոսմետիկայի բրենդի հիմնադիր

Այս լեդին կարողացավ հիմնադրել կոսմետիկայի հսկայական «կայսրություն»' Mary Kay-ը, որը հանրաճանաչ է ամբողջ աշխարհում: Այն բրենդի «մայրիկին» հսկայական կապիտալ բերեց:


5. Շերոն Սթոուն, դերասանուհի

Այս սեքսուալ կին-լեգենդը համարվում է աշխարհի ամենախելացի կանանցից. նրա ինտելեկտի մակարդակը' IQ-ն, բարձր է 150-ից: Նախքան Հոլիվուդը նվաճելը Շերոնն արդեն հասցրել էր ձեռ ք բերել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի արվեստի եւ բանասիրության ֆակուլտետի դիպլոմը:

6. Ջոդի Ֆոսթեր, դերասանուհի

Հոլիվուդյան այս գեղեցկուհին գերազանցությամբ ավարտել է աշխարհի ամենավարկանիշային համալսարաններից մեկը' Յալին: Ջոդի Ֆոսթերը գերազանց տիրապետում է ֆրանսերենին, MENSA խմբի անդամ է, որը միավորում է 130-ից բարձր IQ ունեցող մարդկանց: Ջոդիի ինտելեկտի մակարդակը 132 է:


7. Մադոննա, փոփ-դիվա
Մադոննայի ինտելեկտի մակարդակը' IQ-ն, 140 է: Նա եւս MENSA-ի անդամ է, չնայած որ չունի բարձրագույն կրթություն:

8. Գոլդի Հոուն, դերասանուհի

Նա համարվում է Հոլիվուդի ամենաբարեհամբույր աստղերից մեկը, որը շատ հմտորեն է հարաբերվում լրատվամիջոցների հետ: Շատերն են նշում նրա բնատուր իմաստնության եւ զսպվածության մասին: Հոունի IQ-ի մակարդակը 130-ից բարձր է:

9. Քեթ Դիլի, հեռուստահաղորդավարուհի

Վերջին ժամանակներս ամերիկյան ԶԼՄ-ն ամենախելացի հայտնի կանանց առաջին հորիզոնականներում հաճախ է տեղ տալիս հանրահայտ հաղորդավարուհի Քեթ Դիլիին: Այս շիկահերի կարիերան աննախադեպ ընթացք ունեցավ, երբ նա հարցազրույց արեց Քայլի Մինոուգի հետ, որը առաջինն էր երգչուհու համար հիվանդությունից հետո (կրծքի քաղցկեղ):
Այսօր Քեթի «So you think you can dance?» (Այսպիսով, կարծում ես' կարո՞ղ ես պարել) հեռուստաշոուն ամենավարկանիշայիններից է ԱՄՆ-ում:

10. Կոլին Մակլաֆլին, մոդել, ֆիթնեսի մարզիչ

Այս շիկահերը եւս ամենից հաճախ է հայտնվում ամենահաջողակ եւ խելացի կանանց ցանկում: Նա պայմանագրեր ունի Nike եւ LG բրենդների հետ, սեփական ֆիթնես-ծրագրերի թողարկումներ է անում, հանրահայտ Scouse ամսագրում սյունակ ունի, մի շարք գրքեր, ներքնազգեստի, զարդեղենի եւ օծանելիքի հոսքագիծ:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future