Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնացին
SOCIETYԺնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձել են միջազգ ային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։



