Հայրը նորածին-երկվորյակների վրա դաջվածք է արել՝ նրանց տարբերելու համար
LIFEԲրիտանացի Ջեյմս Մակկոլնը անչափ երջանիկ էր, երբ ծնվեցին նրա երկվորյակ որդիները։ Նա երեխաներին Ահարոն եւ Ադամ անվանեց։ Զույգերին ոչ ոք չէր կարողանում տարբերել։ Սակայն մի քանի ամիս անց Ահարոնի մոտ լուրջ առողջական խնդիր հայտնաբերեցին, որը դեղորայքային բուժում էր պահանջում։
Ինչպե՞ս ծնողները տարբերեին փոքրիկներին ու դեղը հանկարծ առողջ երեխային չտային։ Սկզբում ծնողները մարկերով գծում էին երեխաների վրա, սակայն այն շուտ ջնջվում էր։ Ի վերջո, բազմաթիվ մեթոդներ փորձարկելուց հետո, փոքրիկների հայրը որոշեց երեխաների վրա դաջվածքներ անել՝ նրանց տարբերելու համար։
«Մի անգամ տատիկը շփոթել էր նրանց, ու դեղն Ադամին տվել։ Նրան շտապ հիվանդանոց տեղափոխեցին։ Ես հասկացա, որ ռիսկի դիմել չի կարելի, եւ որոշեցի նրանց վրա դաջվածք անել»,- ասում է փոքրիկների հայրը։ Փոքրիկների դաջվածքը հինայով են արել, որը մեկ ամսից ավելի տեւում է։ Հիվանդ փոքրիկի՝ Ահարոնի ձեռքին Ա տառն են դաջել։
Պատրաստեց Past.am-ը:



