Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Էթիկայի երկակի ստանդարտները. Շուշան Պետրոսյանը կարգազանց չհամարվեց

POLITICS

Քիչ առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը փակ նիստում քննարկել է ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դեմ ներակայացված դիմումի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանիմեկնաբանության տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Այս միջադեպին հետևել էր Արթուր Սաքունցի կողմից Էթիկայի հարցերով հանձնաժողով ներկայացրած դիմումը:

Նիստից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, թե ինչ են քննարկել և ինչ որոշում են ընդունել հանձնաժողովի անդամները: «Օգտատեր Գայանե Շահինյանը բավականին կոշտ մտքեր էր արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ փորձելով սաստել նրա մտքերի ընթացքը: Մեզ դիմել էր Սաքունցը՝ գտնելով, որ պատգամավորի վարքը հակասում է Ազգային ժողովի կանոնակարգի 6.1 հոդվածի 2 կետրի պահանջներին, այն է՝ հարգել օրենքը և պահպանել էթիկայի կանոնները և առաջարկում էր քննարկել հարցը»,- բացատրեց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովն արձանագրել է, որ երկխոսությունը տեղի է ունեցել սոցիալական ցանցում, որտեղ ձևավորվում են բացարձակապես միջանձնային հարաբերություններ: «Մենք նույնիսկ խոհրդրատվություն ենք արել փաստաբանների հետ պարզելու համար, թե որ դեպքում «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը կարող են դիտվել որպես սպառնալիք: Փաստաբանները հիմնականում փաստում են հետևյալը: Հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ նրա խոսքերը չեն կարող դիտարկել որպես սպառնալիք, այլ դրանք պարզապես սաստելու փորձ են»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ ըստ իրենց՝ Պետրոսյանի արտահայտություններն եղել են համացանցում նման մոտեցումները խրատելու փորձ:

«Նրա արտահայտությունները չեն հակասում օրենքին, էթիկայի կանոներին, հետևաբար վարույթը կարճում ենք և որևէ որոշում չենք կայացնում»,- տեղեկացրեց հանարապետական նախագահը՝ հավելելով, որ նման որոշումը կայացվել է 4 կողմ և մեկ ձեռպահ ձայների հարաբերությամբ: Ձեռնպահ քվեարկողն էլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է:

Ուշագրավ է, որ փետրվարի 1-ին, երբ այդ հարցը վարույթ ընդունվեց, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էր, ով տեղեկացրել էր, որ վարույթն ընդունվել է միաձայն, իսկ այսօր երբ նախագահի պաշտոնը ստանձնել է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, հանկարծ պարզվեց, որ բոլորը որոշել են մտափոխվել և դեմ քվեարկել վարույթ ընդունելուն և կարճել այն, թեպետ՝ հանձնաժողովն այսօր պետք էորոշում կայացներ:

Իսկ թե ինչպես Հարությունյանը կարողացել է բոլոր հանձնաժողովականներին համոզել նման որոշում կայացնելու հարցում, կմնա կուլիսներում: Սակայն պետք է նշել, որ Շուշան Պետրոսյանի վարքի վերաբերյալ հստակ մոտեցում ուներ էթիկայի նախկին հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը, ով բազմիս հայտարարել է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի նման կերպ խոսել, սակայն պարզվում է, որ Խոսրով Հարությունյանը նրան էլ է համոզել և Բաբայանը նույնպես կողմ է քվեարկել հարցը կարելուն: Վերինս նիստից հետո արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հարցական հայացքներից:

Լիլիթ Լալայան

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"