Բացեցին՝ ինչ կարող էին․ «Օսկար 2016»-ի ամենատպավորիչ աստղային դեկոլտեները (լուսանկարներ)
PHOTO
Այս անգամ էլ «Օսկարի» կարմիր գորգը լի էր «կիսամերկ» աստղերով։ Աստղերից շատերը համարձակորեն ներկայացել էին լայն դեկոլտեներ ունեցող զգեստներով՝ հանգիստ բացելով կուրծքը։ Որոնք էին այս «Օսկարի» ամենատպավորիչ բացվածքները։
Ջուլիանա Մուր
Դերասանուհին կրկին ապացուցեց՝ տարիքը խոչընդոտ չէ սեքսուալ երեւալու համար։ 55-ամյա դերասանուհին Շանելի սեւ, շքեղ զգեստ էր կրում, որը բավական լայն դեկոլտե ուներ։
Քեյթ Բլանշետ
Գեղեցկուհի Քեյթը նույնպես բաց լանջաբացվածքով էր, սակայն նիհար դերասանուհին առանձնապես ոչինչ չէր ցուցադրել՝ ցուցադրելու շատ բան չկար։
Լեդի Գագա
Լեդի Գագան այս անգամ ավելի զուսպ հագուստով էր ներկայացել, սակայն գայթակղությանը չէր դիմացել ու ցուցադրել էր կուրծքը։
Շարլիզ Թերոն
Թերոնն ավելի գեղեցիկ զգեստներով էլ է փայլել, այս անգամ նրա զգեստի միակ հիշվող մասը լանջաբացվածքն էր։
Օլիվիա Ուայլդ
«Օսկար 2016-ի ամենամերկ զգեստ» անվանակարգ եթե լիներ, հաստատ հաղթելու էր այս դերասանուհին, ով կրում էր «Վալենտինո»-ի զգեստներից։ Սակայն զգեստը շատ էր սազում դերասանուհուն, նա հույն աստվածուհիների էր նմանվել։
Բրի Լարսոն
Բրի Լարսոնը փայլեց գեղեցիկ զգեստով, գեղեցիկ լանջաբացվածքով, վերջում էլ՝ լավագույն դերասանուհի տիտղոսով։
Ջենիֆեր Լոուրենս
Դերասանուհին ներկայացել էր Դիորի զգեստով, որը բավակայն լայն լանջաբացվածք ուներ եւ ընդգծում էր 25-ամյա Լոուրենսի գեղեցկությունը
Պատրաստեց Past.am-ը:




















































