Լեոնարդո Դի Կապրիոյի նոր սիրավեպը. Ի՞նչ գիտենք մոդել Ռոքսի Հորների մասին
LIFE
Լեոնարդո Դի Կապրիոյին նոր սիրավեպ են վերագրում, ինչպես միշտ, շիկահեր մոդելի հետ: Աղջկա անունը Ռոքսի Հորներ է: Լուրերի համաձայն՝ Ռոքսին ու Լեոնարդոն երկու օր են միասին անցկացրել Լոնդոնի հյուրանոցներից մեկում, ինչը զույգի հարաբերությունների մասին ենթադրությունների նոր ալիքի տեղիք է տվել:
Իսկ ի՞նչ գիտենք մենք Ռոքսիի մասին, ով հավակնում է տեղ ունենալ Հոլիվուդի ամենագլխավոր ամուրիի սրտում:
1) Տարիք
Աղջիկը ընդամենը 24 տարեկան է
2) Ծանոթություն դերասանի հետ
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռ մի քանի առաջ Լոս Անջելեսում: Այդ ժամանակից ի վեր զույգը շփվել է, իսկ հիմա, ըստ լուրերի, այն նոր մակարդակի է բարձրացել
3) Անցյալի հարաբերություններ
Լեոնարդո Դի Կապրիոն առաջին հայտնին չէ աղջկա սիրային հարաբերություններում: 2013-ին նրան ռոմանտիկ հարաբերություններ էին վերագրում ռեալիթի-շոուի բրիտանացի աստղ Ջոի Էսեքսի հետ: Նրան նաև սիրավեպ էին վերագրում Տայո Կրուզի հետ:
4) Մոդելային կարիերա
Համագործակցել է Mary Kay, Boohoo, Honey Birdette ու այլ բրենդների հետ:
Պատրաստեց՝ Past.am-ը




















































