Ով էր վատ հագնվել․ «Օսկար 2016»-ի ամենաանճաշակ աստղային զգեստները (լուսանկարներ)
LIFE«Օսկար 2016» մրցանակաբաշխությունը նոր-նոր է ավարտվել, սակայն միջազգային հանրությունն արդեն մեծ թափով քննարկում է աստղերի հագուստները։ Իհարկե, հայտնիները բոլորն էլ ցանկանում էին փայլել կարմիր գորգին, սակայն նրանցից ոչ բոլորին դա հաջողվեց։ Այս 4 աստղային զգեստներն ամենից շատն է քննարկվում՝ իբրեւ անճաշակ տգեղ։
Վուպի Գոլդբերգ
60-ամյա դերասանուհին միշտ էլ յուրօրինակ ճաշակ է ունեցել։ Նա հաճախ է «Օսկար»-ին տարօրինակ հագուստով ներկայացել, հաճախ ծիծաղելի, սակայն նրան հասկանում էին՝ կատակերգու-դերասանուհի է։ Այս անգամ նա որոշել էր լուրջ կերպարով ներկայանալ, սակայն նրան այս զգեստը չէր սազել։ Այս զգեստը նրան ավելի էր գիրացրել։

Քեյթ Ուինսլեթ
Բուն զգեստը գուցե եւ ոչինչ, անգամ դերասանուհուն նիհար էր ցույց տալիս, սակայն դրա կտորը՝ ասես զգեստի վրա ահռելի լաքա լիներ։ Այն շատ էր փայլում անգամ կարմիր գորգի համար։

Հայդի Կլում
Գեղեցկուհի դերասանուհին միշտ աչքի է ընկել լավ ճաշակով։ Սակայն այս անգամ սայթաքեց։ Նման զգեստները գիշերազգեստ են հիշեցնում, կտորն էլ չափազանց շատ էր նիհարիկ դերասանուհու համար։ Գույնն էլ առանձնապես հաջող չէր։

Ռունի Մարա
Դերասանուհին առաջադրված էր «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Կերոլ» ֆիլմի համար։ Այս զգեստով նա շատ անգույն էր, ոչնչով աչքի չընկնող։ Իսկ այդ անսպասելի բացվածքը զգեստի վրա․․․ Ռունին դրանում ընդհանրապես աչքի չընկավ։

Պատրաստեց Past.am-ը:



