Իսրայելցի փոքրիկը խաղալիս հայտնաբերել է 3,5 հազար տարեկան արձանիկ
SOCIETYԻսրայելցի 7-ամյա բնակիչը հնագույն քաղաքի հնագիտական պեղումների վայրում հայտնաբերել է արձանիկ, որը թվագրվում է մոտավորապես 3,5 հազար տարեկան:
Այս մասին տեղեկությունը տեղադրված է Իսրայելի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ տղան սկսել է մաքրել փոշոտված արձանիկը, պարզվել է, որ այն կնոջ կավե քանդակ է: Տղան տուն վերադառնալով՝ արձանիկը մորն է նվիրել, իսկ կինը որոշել է այն հանձնել Իսրայելի Հնությունների հարցերով վարչությանը:
Մասնագետները նշում են, որ գտածոն բնորոշ է Խանանեյան մշակույթին: Հնարավոր է, որ այն պատկերում է այդ ժամանակներում բնակվող կնոջ, հնարավոր է նաև, որ այն պատկերում է պտղաբերության աստվածուհի Աստարտային:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



