Ինչպես են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն և այլ աստղեր նախապատրաստվում «Օսկարի»-ին. հայտնի մաշկաբանը ներկայացնում է մանրամասներ
LIFE1in.am-ը գրում է .
«Օսկար» մրցանակաբաշխությանը անթերի տեսք ունենալու համար հայտնի դեմքերը դիմում են աստղային մաշկաբան, դոկտոր Հարոլդ Լանսերի օգնությանը, ում հաճախորդների թվում են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն և կարմիր գորգի վրա հայտնվող այլ աստղեր: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Օսկար-2016»-ի նախաշեմին դոկտոր Լանսերը պատմել է, թե իր կլինիկայում հատկապես որ պրոցեդուրաներն են նախընտրում հոլիվուդյան աստղերը՝ կատարյալ տեսք ունենալու համար:
Նա նշել է, որ դրանց մեջ չի մտնում դեմքի վիրաբուժական ձգումը: Նրա աշխատանքի նպատակը մաշկին բնական առաձգականությունը վերադարձնելն է և այն ձգելը այլ մեթոդներով:
Ահա թե որոնք են դրանք
«Օսկար»-ից 3 ամիս առաջ նա սկսում է աստղերի դեմքերին ներարկել ֆիլերներ, սակայն կրկնակի պակաս դոզայով, որպեսզի անհրաժեշտ օրը աստղը տեսախցիկների առջև բնական տեսք ունենա:
«Օսկար»-ից 1 ամիս առաջ սկսվում է մարմնի վրա աշխատանքը՝ այնպես, որ մարմնի բոլոր բաց մասերը նույնպիսի լավ տեսք ունենան: Դոկտոր Լանսերը նշում է, որ եթե մարդը մշտապես վարում է առողջ ապրելակերպ, դա խիստ հեշտացնում է իր խնդիրը:
Բեյոնսե

«Օսկար»-ից 6 շաբաթ առաջ արդեն ամենակարևոր պրոցեդուրաները կատարված են լինում, և սկսվում է ավելի մանրամասն և ճշգրիտ աշխատանքը՝ տարբեր միջոցների օգտագործմամբ մաշկը դառնում է ավելի ձիգ:
«Օսկար»-ից 3 շաբաթ առաջ շատ քիչ բան է մնում անելու, սակայն աստղերի արտաքինի վրա աշխատանքը շարունակվում է: Դա իրենից ներկայացնում է դեմքի մաշկի ձգում թելերի օգնությամբ, սակայն դա չի կարելի անվանել վիրահատություն: Դրա ազդեցությունը պահպանվում է 6-12 ամիս:
Քիմ Քարդաշյան

«Օսկար»-ից մի քանի օր առաջ արդեն չի կարելի լուրջ պրոցեդուրաներ կատարել, քանի որ կարմիր գորգի վրա աստղերի գեղեցկությունը պետք է բնական երևա: Այդ ժամանակ կիրառվում են տարբեր դիմակներ՝ ցողունային բջիջների օգտագործմամբ:
Դոկտորը ընդգծել է, որ իր աշխատանքը ուղղված է բնական գեղեցկության վերականգնմանը, ոչ թե արտաքինի արմատական փոփոխությանը:
Շարլիզ Թերոն




