Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Արմավիրում խանդոտ կինը ցախավելով ծեծել է կեսգիշերին ամուսնու հետ զրուցող կնոջը

SOCIETY

1in.am-ը գրում է .

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Խազալ Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

44-ամյա ամբաստանյալ կինը մեղադրվել է խանդի հողի վրա մեկ այլ կնոջ ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի 11-ին, ժամը 20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակչուհի Երազիկը (անունը փոխված է) իր անչափահաս դստեր հետ մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկը, որ պարզի, թե այնտեղ՝ գյուղացիներից մեկի՝ Թովմասի (անունը փոխված է) մոտ անասնապահությամբ զբաղվող ամուսնուց ինչու դրամական միջոցներ ինքը չի ստանում:

Տեղ հասնելով՝ Երազիկը պարզել է, որ ամուսինն արդեն երկար ժամանակ չի աշխատում Թովմասի մոտ:

Պետք ասել, որ ամբաստանյալ Խազալը հենց այս գործատուի՝ Թովմասի կինն է:

Ըստ մեղադրանքի՝ իմանալով, որ ամուսինն այդ գյուղում չէ, Երազիկը զանգել է ամուսնու նախկին գործատու Թովմասին ու գիշերելու տեղ է խնդրել, քանի որ Տավուշի մարզ վերադառնալու համար բավական ուշ էր արդեն:

Թովմասը իր նախկին անասնապահի կնոջն ու երեխային առաջարկել է գիշերել իր անասնագոմերի մոտ գտնվող պահակատանը:

Կեսգիշերին՝ ժամը 00:30-ին Երազիկն իր երեխայի հետ ճամփա է ընկել դեպի վերոհիշյալ պահակատուն՝ դրա տեղը լավ չիմանալով: Ու բարեբախտաբար նա տեսել է, որ տներից մեկի բակում կանգնած է հենց անասնագոմերի ու պահակատան տեր Թովմասը:

Երազիկը մոտեցել է Թովմասին, որ ճշտի այն պահակատան տեղը, որտեղ պիտի գիշերեր:

Հենց այդ պահին բակ է դուրս եկել Թովմասի կին Խազալը: Տեսնելով, որ ամուսինը կեսգիշերին կանգնած զրուցում է Երազիկի հետ, Խազալը զայրացել է, մոտեցել է նրանց, խանդի տեսարան է սարքել ու վիճել է Երազիկի հետ:

Վիճաբանության ընթացքում Խազալը «իրեն չի կորցրել», նա ամուսնու եղբոր տան բակից ցախավել է վերցրել ու խանդի հողի վրա սկսել է ծեծել Երազիկին՝ ցախավելով 5-6 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցի շրջանին, ձեռքերին: Երազիկին պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Նույն օրը իրեն ծեծելու վերաբերյալ Երազիկը հաղորդում է տվել ոստիկանությունում:

Գործի նախաքննության ժամանակ Խազալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Թովմասի հետ ամուսնացել է 1997 թվականին:

Երեք տարի շարունակ ամուսնու մոտ որպես անասնապահ աշխատել է Երազիկի ամուսինը: Իսկ Երազիկը, ըստ Խազալի, սիրահարված է եղել… Թովմասին:

Դեպքի օրը ինքը գտնվել է ամուսնու եղբոր տանը: Ուշ ժամ էր, ինքը դրսից խոսակցության ձայներ է լսել ու դուրս է եկել: Տեսել է, որ Երազիկը երեխայի հետ իր ամուսնու մոտ կանգնած՝ զրուցում է:

Ինքը մոտեցել ու պահանջել է, որ Երազիկը հեռանա, բայց վերջինս իրեն անպատիվ բառեր է ասել:

Ինքը բռնել է Երազիկի ձեռքից ու «քաղաքավարությամբ» նրան դուրս է հրավիրել իր ամուսնու եղբոր բակից:

Դատարանում, սակայն, Խազալը իրեն մեղավոր է ճանաչել Երազիկին ծեծելու համար, խոստովանել է, որ երկու անգամ նրան հարվածել է ցախավելով: Խազալը խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Վկա Թովմասը ՝ Խազալի ամուսինը, հայտնել է, որ Երազիկի ամուսինը իր մոտ որպես անասնապահ աշխատել է 2013 թվականից մինչև 2015 թվականի սկիզբը:

Դեպքի օրը՝ 2015 թվականի հունիսի 11-ի առավոտյան, Երազիկը զանգել է իրեն ու պահանջել է ամուսնու աշխատած գումարները: Ինքն էլ նրան պատասխանել է, որ նրա ամուսինը երկար ժամանակ է՝ իր մոտ չի աշխատում:

Բայց Երազիկը վեր է կացել ու Տավուշի մարզից երեխայի հետ եկել է իրենց գյուղ: Տեղում համոզվել է, որ ամուսինը իր մոտ չի աշխատում և զանգահարել է իրեն՝ գիշերելու տեղ խնդրելով: Ինքն ընդառաջել է նրան ու առաջարկել է, որ գիշերեն իր անասնագոմերի պահակատանը:

Կեսգիշերին ինքը դաշտից եկել է եղբոր տուն, որտեղ գտնվում էր նաև իր կին Խազալը: Եղբոր բակում իրեն է մոտեցել Երազիկը ու… առաջարկել է գիշերն անցկացնել միասին: Ինքը մերժել է Երազիկին: Ու հենց այդ ժամանակ իրենց է մոտեցել իր կին Խազալը: Նա պահանջել է, որ Երազիկը հեռանա, այդ կապակցությամբ էլ կանայք վիճել են…

Տուժող Երազիկը հայտնել է, թե ինքը, իմանալով, որ ամուսինը վաղուց արդեն Թովմասի մոտ չի աշխատում, Թովմասից միայն գիշերելու տեղ է խնդրել: Իսկ նրան տեսնելով եղբոր բակում, մոտեցել է, որ հարցնի, թե որտեղ է գտնվում պահակատունը, ուր իր երեխայի հետ գնում էր գիշերելու: Այդ ժամանակ տանից դուրս է եկել Թովմասի կին Խազալը, բակից վերցրել է ցախավելը ու հինգ-վեց հարված է հասցրել իրեն՝ պարանոցի, այտի, ձեռքերի շրջաններին:

Երազիկը դատարանում հայտնել է, որ բողոքում է Խազալի դեմ ու խնդրել է նրա նկատմամբ խիստ պատիժ նշանակել:

Դատարանը Խազալ Ք.-ին մեղավոր է ճանաչել տուժող Երազիկին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և, նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրելով, դատապարտել է տուգանքի՝ 30 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ, դժգոհ մնալով պատժի մեղմությունից, վերաքննիչ բողոք է բերել տուժող Երազիկը՝ խնդրելով «վերանայել» դատավճիռը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation