Բրիտանական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայում
INTERNATIONAL NEWSBritish Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդո քաղաքի օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
BA469 չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո օդանավակայանից ուղևորվում էր Լոնդոն, տեղի ժամանակով 23:30-ի սահմաններում արտակարգ վայրէջք է կատարել Բորդոյի օդանավակայանում:
Ավիաընկերության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական թերությունը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



