Երեխաները ցանկացել են գիշերօթիկ դպրոցում ինքնասպանություն գործել shamshyan.com
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Երեկ` փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ իր թոռները` Դավիթ և Հայկ Ամիրխանյանները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով:
Օպերատիվորեն գիշերօթիկ դպրոց են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարարական ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Մերի Գևորգյանի գլխավորությամբ:
Փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դավիթ Ամիրխանյանին, 14-ամյա Հայկ Փափազյանի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այլդ ծայրահեղ քայլին: Ահազանգողը եղել է Դ. Ամիրխանյանը:
Գիշերօթիկ է ժամանել նաև թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Տիգրան Նազարյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արթուր Դաբաղյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Լունակարները` Կարեն Գրիգորյանի © shamshyan.com



