Գերմանիան անվավեր է ճանաչել ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում տպված անձնագրերը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները անվավեր են ճանաչել Իրաքի եւ Սիրիայի անձնագրերը, որոնք տպվել են «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Spiegel-ը:
Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները դադարել են վավեր ճանաչել այդ անձնագրերը դեկտեմբերի 10-ից: Այդ միջոցները ձեռնարկվել էին Փարիզի ահաբեկչություններից մեկ ամիս անց, երբ երկու ահաբեկիչների մոտ հայտնաբերվել էին ԻՊ-ին ենթակա տարածքներում տպված անձնագրեր:
Անվտանգության ծառայությունները հայտնում են, որ Սիրիայի եւ Իրաքի՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող մի շարք նահանգներում դատարկ բլանկներով մեծ քանակությամբ անձնագրեր կան:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



