Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ՏՏ մասնագետները քննարկում են աշխատողների բաժնետիրացման գործընթացի ներդրման հնարավորությունները

SOCIETY

Տեղեկատվական ու հեռահաղորդակցական ոլորտի մասնագետները քննարկում են աշխատողներին խրախուսելու նպատակով ընկերության բաժնետիրացման գործընթացի ներդրման հնարավորությունները Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշյալ հնարավորության իրագործմամբ շահագրգռված է նաև ՀՀ կենտորական բանկը` նպատակ ունենալով դրա արդյունքում զարգացնել կապիտալի շուկան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռն արկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հանդիպման ժամանակ աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի առանձնահատկությունները, միջազգային փորձն ու Հայաստանում դրա հետ կապված օրենսդրական խոչընդոտները ներկայացրեց ԻՏՁՄ անդամ ԼեգալԼաբիրավաբանական ընկերությանհամահիմնադիր Ստեփան Խզրթյանը: Նրա խոսքով` աշխատելով ՏՏ ոլորտում գործող տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ` բախվել են օրենսդրական կարգավորումների բացակայության խնդրին ու ներկայում աշխատում են առաջարկությո ւնների փաթեթի մշակման վրա: Ստեփան Խզրթյանը նկատեց, որ այսօր ընկերության աշխատակիցներին բաժնետեր դառնալու հնարավորությունը կարելի է ապահովել իրավական աճպարարության միջոցով, մինչդեռ կա միջազգային հաջողված փորձ, որից կարելի է օգտվել ու բարեփոխումներ մտցնել ոլորտը կարգավորող օրենքում: 

Բանախոսի դիտարկմամբ` ՏՏ ոլորտում արդեն կան ընկերություններ, որոնք ցանկանում են կիրառել նշյալ մեխանիզմը: Եվ խնդիրը հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ, օրինակ, ՏՏ սկսնակ ընկերությունը ցանկանում է առաջին աշխատակիցներին բաժնետիրացնել, կամ մեկ այլ դեպք է, երբ արտասահմանյան մայր ընկերության հայաստանյան դուստրը ցանկանում է պարբերաբար ներգրավել արտասահմանյան մասնագետների` վերջիններիս բաժնետեր դարձնելու եղանակով: Եթե միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում են այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսի օպցիոնը (stock o ption) և բաժնետոմսի փոխանցումը (stock award), ապա մեզ մոտ դրանց կիրառմանը խոչընդտող հանգամանքներ կան: «Օպցիոնը խոստում է, թուղթ է, որ ենթադրենք 4 տարվա ընթացքում աշխատակիցը կստանա իրավունք ընկերությունից իրացման արժեքով գնել բաժանտոմսեր: Միտքը նրանում է, որ այն պահին, երբ աշխատակիցը կգնի բաժնետոմսեր, դրանց շուկայական արժեքը բարձր կլինի, բայց նա կգնի շուկայականից էժան գնով ու, կապիտալի շուկայում իրացնելով, լրացուցիչ եկամուտներ կստանա: Մեկ այլ տարբերակ էբաժնետոմսի փոխանցումը, որը տրամադրվում է անհատույց կամ նվազ հատուցմամբ: Այսօր ես քեզ փոխան ցում եմ անվճար բաժենտոմսեր, բայց դրանք դու կարող ես տնօրինել, օրինակ, 3 տարի անց: Ըստ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» համապատասպան հոդվածի` աշխատակիցներին արգելվում է վարձատրել արժեթղթերով և պարտավորագրերով, իսկ օպցիոնը արժեթուղթ է: Իհարկե, «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքում կա հոդվածը, որով կարելի է այդ գործընթացն իրականացնել, բայց նախատեսված ընթացակարգը մեծ գլխացավեր է առաջացնում»,-ասաց Ստեփան Խզրթյանը:

Նա նկատեց, որ առաջանում է նաև նախապատվության իրավունքի հարցը, ըստ որի ներկա բաժնետերերը ունեն թողարկվող բաժնետոմսերի նկատմամբ ավելի մեծ իրավունքներ, որի արդյունքում հետագա աշխատակիցները չեն կարող բաժնետոմս ստանալ:

Ստեփան Խզրթյանը ներկայացրեց նաև ԱՄՆ Դելավեր նահանգի փորձը, որն ըստ նրա կորպորատիվ իրավունքի զարգացման վառ օրինակ է, և աշխարհում 1 միլիոն բիզնես օգտվում է Դելավերի կորպորատիվ օրենսդրությունից:

Այնուհետև նա ներկայացրեց իրենց կողմից մշակված առաջարկները: «Տեղեկատվակն տեխնոլոգիաների ոլորտն առաջատար է ու բաժնետիրացման գործընթացը կարելի է սկսել հենց այս ոլորտից: Որպեսզի նեղացնենք շրջանակը, թիրախ ենք վերցրել Հավաստագիր ստացած ընկերությունները: Քանի որ պետական աջակցության նպատակն է ՏՏ ոլորտում հմուտ աշխատուժի ներգարվումը մրցունակ աշխատավարձերի, եկամուտների ապահովման միջոցով, ապա մեր մոտեցմամբ` ճիշտ կլինի աշխատանքն սկսել բաժնետոմսի փոխանցման (stock award) փորձից: Քանի դեռ Հայաստանում չկան հարուստ կապիտալի շուկաներ, առաջինի(stock o ption) կիրառության հնարավորությունները նվազում են: Քանի որ բաժնետոմսը գնելիս կարևոր է միանգամից այն իրացնել համապատասխան կապիտալի շուկայում»,-ասաց Խզրթյանը` շեշտելով, որ անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել բաժնետիրացման ամենաէական սահմանափակումները:

«Անհրաժեշտ է ունենալ երեք բան` հասարակ բաժենտոմսերի մի քանի դասի սահմանման հնարավորություն, երկրորդը` թույլ տալ, որ ձեռներեցները տարանջատեն ու իրենք որոշեն, թե որ աշխատակիցներին ինչ նախապատվություններ կարող են տալ: Այսինքն` նախապատվության իրավունքի ճկունության հաստատում:  Եվ երրորդը` ստեղծել պայմաններ, որ չստիպենք աշխատողին անել որևէ վճարում բաժնետեր դառնալու համար»:

ՀՀ Կենտրոնական բանկի իրավախորհրդատու Սոնա Բաղդասարյանն էլ նկատեց, որ ընկերության կողմից աշխատողին բաժնետիրացումը կարող է աշխատուժը Հայաստանում պահելու լավ միջոց լինել: Ընկերություններին, որոնք ցանկանում են նշյալ մեխանիզմը կիրառել, նա հորդորեց աշխատել ԿԲ-ի հետ, պատրաստել փաթեթներ ու դիմել Ֆինանսների նախարարությանը` պարզելու, թե բաժնետիրացման արդյունքում աշխատակիցների պոտենցիալ եկամուտները արդյոք հարկվելու են, թե ոչ: «Այս պահին մեծագույն խնդիրն այն է, թե բաժետիրացման արդյունքում աշխատա կիցների պոտենցիալ եկամուտները հարկվելու են, թե ոչ: Օրենսդրական փոփոխությունները լավ տարբերակ են, բայց դրանք երկար գործընթաց են ենթադրում: Մենք պատրաստ ենք հերթական անգամ անհատապես հանդիպել ու փորձենք փաստաթղթերի փաթեթն ամբողջացնել, դիմել հարկային մարմիններին, փորձենք ստանալ պաշտոնական դիրքորոշում, թե ինչպիսին է նման գործիքների հարկումը Հայաստանում»,-ասաց Սոնա Բաղդասարյանը:

Հանդիպմանը նաև քննարկվեց Կենսաթոշակային ապահովագրության գումարները ՏՏ ոլորտում ներդնելու ծրագիրը:

Լուսանկարը` ՏՀՏ լիդերների հանդիպման ֆեյսբուքյան էջից

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board