Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների Վրաստանի հանձնախումբն ամփոփել է աշխատանքները

SOCIETY

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում փետրվարի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության և Վիրահայոց թեմի կատարած աշխատանքների տարեկան հաշվետու ժողովը, որն իր ներկայությամբ պատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Ժողովին ներկա էին հանձնախմբի անդամներն Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից, Ծալկայից, Բաթումից և Թբիլիսիից, «Հայարտուն» կենտրոնի խորհրդի անդամները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը:

Տերունական աղոթքից և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհությունից հետո ժողովը ձեռնամուխ եղավ աշխատանքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնից,  հանձնախմբի քարտուղար Գիսանե Հովսեփյանը մանրակրկիտ ներկայացրել է Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում իրականացված 100-ից ավելի ոգեկոչման միջոցառումները.  կազմակերպվել է 10 ցուցահանդես, մշակութային 20 միջոցառում, անցկացվել է հիշատակի 8 երեկո, տեղադրվել է 12 խաչքար, Վրաստանի խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես են եկել հայազգի պատգամավորները, քույր եկեղեցիներում նահ ատակների հոգու խաղաղության համար բարձրացվել է միասնական աղոթք, կայացել են գրքերի 7 շնորհանդեսներ, պահանջատիրական 11 քայլերթ, Տիգրան Համասյանի համերգը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում և այլն:

Զեկուցումից հետո խոսքով հանդես են եկել ինչպես հանձնախմբի անդամները, այնպես էլ ժողովի մասնակիցները: Ելույթ ունեցողները դրական են գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքները: Հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկով որոշվել է, որ հանձնախումբն այսուհետև գործի համայնքային խորհրդակցական մարմնի կարգավիճակով: Առաջարկվել է ընդարձակել խորհրդակցական մարմնի կազմը, հավելել այն իրավաբաններով և անհրաժեշտ մասնագետներով:

Ժողովի ընթացքում ներկայացվել է նաև հանձնախմբի գործունեության ֆինանսական հաշվետվությունը:

2015 թվականին Վիրահայոց թեմի գործունեությունը համապարփակ ներկայացրել է թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:

Ներկաներն իրենց գնահատանքն են արտահայտել կատարված աշխատանքների վերաբերյալ: Առաջարկվել է առավել ուշադրություն հատկացնել Թբիլիսիում և Բաթումիում հայկական դպրոցներն աշակերտներով ապահովելու խնդրին: Ելույթ ունեցողների կողմից դիտարկվել է առաջընթաց թե՛ հոգևոր սպասավորների և թե՛ Առաջնորդարանի աշխատակազմի կողմից թեմի հոգևոր-կրոնական, կրթա-մշակութային, երիտասարդական, տեղեկատվական և քարոզչական մեկամյա գործունեության մեջ:

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Նա արժևորել է Վրաստանի հանձնախմբի լավագույնս կազմակերպված գործունեությունը և ընդգծել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Վրաստանի տարածաշրջանային հանձնախմբի շնորհակալագիրը, որը տրվել է հանձնախմբի նախագահին:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը փոխանցել է թեմի հոգևոր դասին: Նա բարձր գնահատական է տվեց թեմի պաշտոնեությանը ՝ կատարած աշխատանքների համար և հորդորել առավել արդյունավետ և նպատակասլաց  ծառայել ժողովրդին՝ հոգևոր, մշակութային և կրթական ոլորտներում:

Որոշվել է հանձնախմբի հերթական նիստը անցկացնել ապրիլի սկզբին։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia