Արցախի Հանրապետության կառավարության` հունիսի 3-ի որոշմամբ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը ազատվել էզբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Մարտունու շրջվարչակազմի նոր ղեկավար է նշանակվելԿարեն Թովմասյանը:
Այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրելնորանշանակ ղեկավարին: Նա ընդգծել է Կարեն Թովմասյանի փորձառությունն ու բանիմացությունը և հավաստիացրել, որ կառավարությունըհնարավորինս աջակցելու է վարչակազմին` համատեղ ջանքերով լուծելու շրջանի առջև ծառացած հիմնախնդիրները:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նելսոն Սողոմոնյանին` շուրջ 4 տարվա աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրաառողջական վիճակը թույլատրելու է այսուհետ ևս աջակցել շրջանի զարգացման գործին: Հրաժեշտի խոսքում Ն. Սողոմոնյանը շնորհակալությունէ հայտնել հանրապետության ղեկավարությանը, շրջվարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին` վստահության և համատեղարդյունավետ աշխատանքի համար:
Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Թովմասյանը, պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,շնորհակալություն հայտնելով ներկաներին` վստահեցրել է, որ իր աշխատանքով արդարացնելու է իշխանությունների և շրջանի բնակչությանսպասելիքները:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



