Նարեկ Մակարյանը` «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի ավարտվելու եւ նոր առաջարկների մասին
PHOTO
Style.news.am-ը գրում է.
Հեռուստադիտողի կողմից մեծ արձագանքների արժանացած «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը շուտով կմոտանա իր տրամաբանական ավարտին: Իսկ երբ որեւէ հեռուտասերիալ ավարտվում է, հեռուստադիտողը սկսում է կարոտել իր համար արդեն հարազատ ու սիրված դարձած հերոսներին: NEWS.am STYLE-ը զրուցել է ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկին` Վահանին մարմնավորող Նարեկ Մակարյաի հետ: Երգիչը մեզ պատմել է նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկների եւ ապագա ծրագրերի մասին.
«Նկարահանվելու մի քանի առաջարկներ եղան Ռուսաստանից, ուղղակի այդ առաջարկներն ընդունելը մի փոքր ռիսկային է ինձ համար եւ ժամանակատար: Եթե ընդունեմ, կնշանակի, որ պետք է այստեղ ամեն ինչ մոռանամ եւ գնամ այնտեղ…»,-պարզաբանում է երգիչն` ավելացնելով, որ հեշտ չէ համատեղել նկարաանումներն ու երգարվեստը.
«Ժամանակ, բացարձակապես, չի մնում լուրջ երաժշտական կարիերայով զբաղվելու համար, բայց ես փորձում եմ մաքսիմալ համատեղել այս երկու աշխատանքները, քանի որ նկարահանումն էլ է շատ հետաքրքիր ոլորտ: Հետաքրքիր է մարմնավորել ինչ-որ կերպարի, ցույց տալ նրա էմոցիաները, այնպես որ` կարծում եմ` կշարունակեմ իմ դերասանական ուղին, բայց երգը հաստատ չեմ թողնի»:
Թեեւ Նարեկը մասնագիտությամբ դերասան չէ, նրա խաղը վերջին ժամանակներում դրական արձագանքների է արժանանում հեռուստադիտոների եւ սերիալների երկրպագուների կողմից.
«Ինքս էլ աճ զգում եմ իմ մեջ. դա երեւում է նաեւ իմ կոլեգաների արձագանքներից: Կային բարդ տեսարաններ, որոնք, բավականին, էմոցիոնալ էին, ու ինձ համար էլ էր շատ զարմանալի, որ իմ խաղը շատերի կողմից գովասանքի է արժանացել: Օրինակ, այն տեսարանը, երբ եղբորս մահացած եմ գտնում, խաղացել եմ մեկ դուբլից ու դա, բավականին, բարդ էր ինձ համար, բայց կարծում եմ` լավ է ստացվել»,-ասում է երգիչն ու խոստովանում.
«Մեկ ամսից ազատ եմ ու պարտադիր ուզում եմ մեկնել հանգստանալու: Դա առաջին բանը կլինի, որ կանեմ մոտ ապագայում:)»:
Սյունե Առաքելյան




















































