Հոնկոնգում վթարի է ենթարկվել մարզական օդանավը
INTERNATIONAL NEWSԱյսօր Հոնկոնգում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել թեթեւ մարզական օդանավը, օդաչուն զոհվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով հոնգոնկյան հեռուստատեսությունը:
Չեխական արտադրության Zlin միաշարժիչ երկտեղանի օդանավը տեղական ավիաակումբին էր պատկանում: Օդաչուների խցում միայն մեկ ինստրուկտոր կար, որը մշակում էր ջրի վրա օդանավի մանրեւրը:
Չպարզաբանված պատճառներով օդանավը սկսել է կորցնել արագությունը ու ընկել է այս տեղանքի խոշորագույն ջրամբարի մեջ, որը գտնվում է քաղաքի կենտրոնից հեռու՝ քիչ բնակեցված թաղամասում:
Հոնկոնգի քաղաքացիական ավիացիայի վարչությունը սկսել է հետաքննել միջադեպը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



