Այս աղջիկը բանանը խառնեց նարնջի հետ ու ստացված զանգվածքը քսեց դեմքին. 20 րոպեից հրաշք կատարվեց
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Բանանը իր օգտակարությամբ չի զիջում որևէ մրգի: Համարվում է բարձրարժեք սնունդ և խիստ արդյունավետ ազդեցություն է ունենում աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստ աղիքի բորբոքումների և այլ հիվանդությունների դեպքում: Օգտակար է բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ստամոքսային խանգարումների ժամանակ: Խորհուրդ է տրվում օգտագործել գերլարման, լյարդի ու սրտային հիվանդությունների դեպքում: Բանանի հյութն իսկական սպեղանի է ստամոքսի ու աղիների արյունահոսության ժամանակ:
Բանանը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին: Հրաշալի ազդեցություն են ունենում բանանով դիմակները:
Վերջիններս լավացնում են մաշկի գույնը և օգնում ազատվել գրգռվածությունից: Մրգային թթուները, որ պարունակում է բանանը, հեռացնում են կեղտն ու մահացած բջիջները:
Բանանը անցկացնում է մաշկի վրա առաջացած անցանկալի պզուկները ևս, միայն թե այն պետք է լավ խառնել նարնջի հետ: Ստացված միատարր զանգվածը քսել դեմքին և 20 րոպեից լվանալ:
Ի դեպ, նարինջը պետք է վերցնել ավելի քիչ զանգվածով: Դիմակը օգտագործել պարբերաբար` արդյունավետությունը նկատելու համար:



