Ով էր քրոջ կողմից դանակի 140 հարված ստացած աղջիկը (լուսանկարներ)
PHOTO Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 19-ամյա քույրը Սանկտ-Պետերբուրգում դանակի 140 հարված էր հասցրել 17-ամյա քրոջը։

Սահմռկեցուցիչ դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։
«Համեստ ու նուրբ» Սարսափելի սպանությունը ցնցեց Ռուսաստանը։ 19-ամյա աղջիկը դանակով պարզապես ցանցի էր վերածել քրոջը։ Քույրերը 42-ամյա մի տղամարդու էին հյուր եկել, ու հենց այնտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը։
Ավելի ուշ պարզվեց, որ սպանվածը Պետերբուրգի գիշերային կյանքում բավական հայտնի 17-ամյա Ստեֆանիա Դուբրովինան է։

Շոումեն Ստատ Բարեցկին նշում է, որ նա համեստ, նուրբ ու լավ աղջիկ էր։ Մինչդեռ աղջկա սոցկայքերի լուսանկարներն այլ բան են հուշում։ Նա չէր ամաչում լուսանկարվել ամբողջովին մերկ։

Մահանալուց ժամեր առաջ նա մերկ լուսանկար էր հրապարակել ու դրանով շնորհավորել Հայրենիքի պաշտպանի տոնը։

Նախանձի՞ց է սպանել
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ 17-ամյա մոդել էր, իսկ բնակարանատերը, որտեղ նա մահացել է, նրա «հաճախորդն» էր։ Ստաս Բարեցկին նշում է, սակայն, որ Ստեֆանիան երբեք մարմնավաճառությամբ չի զբաղվել ու պոռնոֆիլմերում չի նկարահանվել, ինչպես այժմ պնդում են համացանցում, նա պարզապես մոդել է եղել։
Աղջկա այլ ընկերները պնդում են, որ նա այդ տղամարդու տուն էր գնացել ֆոտոսեսսիայի։ Ելիզավետան, նրա քույրը, միացել է նրանց այդ օրը։ Ոստիկանները նշում են, որ եռյակը բուռն կերպով նշել է փետրվարի 23-ը։ Կեսգիշերին ալկոհոլը վերջացել է, ու տանտերն իջել է դրա հետեւից։ Երբ տղամարդը գնացել է, Լիզան հարձակվել է քրոջ վրա ու սպանել նրան՝ նա հանել է քրոջ աչքերը, կտրել ականջներն ու խեղաթյուրել ողջ մարմինը։
«Լիզան գլխի հետ խնդիրներ ուներ, որքան գիտեմ՝ հոգեբուժարանում բուժվում էր»,- ասել է Ստեֆանիայի ծանոթներից մեկը։ Ասում են նաեւ՝ Լիզան նախանձում էր կրտսեր քրոջը, քանի որ նա ավելի գեղեցիկ էր ու հաջողակ։ Այնինչ Ստեֆանիայի կյանքն էլ սահուն չէր ընթանում։
«Մեծացել է մանկատանը» Ստեֆանիան մանկատանն է մեծացել ու հաճախ է այնտեղից փախել։ Նա խուսափել է ծնողների հետ շփվելուց, որոնք հոգեբուժարանում բուժվում էին։ Լիզայից բացի՝ նա այլ քույր կամ եղբայր չուներ։ Ելիզավետան քրոջը սպանելուց հետո չէր հասցրել փախչել։ Նրան հայտնաբերել էր տանտերը, որտեղ սպանությունը տեղի էր ունեցել, եւ ոստիկանություն կանչել։
Պատրաստեց՝ Past.am-ը
1
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
2
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
3
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



