«Փոքր ժամանակ ինձ բամբակ էին ասում, քրոջս՝ զանգակ․․․ »․ ո՞վ է Dorians խմբի մեներգիչ՝ Գոռ Սուջյանի քույրը․ լուսանկարներ
LIFE
Թերևս Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանին բոլորս էլ ճանաչում ենք։ Նա այն արտիստներից է, ով թե´ իր վոկալային տվյալներով և թե´ իր երգացանկով տարբերվում է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից։
Հայկական շոու-բիզնեսյան քույր եղբայրների շարքում իրենց ուրույն տեղն ունեն Գոռ Սուջյանը և իր քույր՝ Եվա Սուջյանը, ում բոլորս էլ կհիշենք X faktor հեռուստանախագծից, ով այժմ նա Empirey խմբի մեներգիչն է։
«Մենք շատ տարբեր ենք, փոքր ժամանակ ինձ բամբակ էին ասում, քրոջս՝ զանգակ․․․»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Գոռը։
Գոռը, ի տարբերություն Եվայի, մանուկ ժամանակ եղել է բավական հանգիստ երեխա։ Նրանք ամբողջ օրը միասին էին։ Տաղանդաշատ քույր եղբայրը մանկուց եղել են բավական տաղանդաշատ, նրանք սկսել են երգեցողությամբ զբաղվել դեռ մանկուց։
Այսօր թե´ Եվան, թե´ Գոռը ստեղծել են իրենց սեփական ընտանիքները և այդքան հաճախ իրար հետ չեն շփվում։
«Սկզբում ես ամուսնացա, այնուհետև եղբայրս գտավ իր կեսին։ Գուցե հիմա ամեն օր չենք հանդիպում, բայց հարաբերությունների մեջ որևէ բան չի փոխվել, հակառակը՝ իրար ավելի շատ ենք կարոտում»։
Պատրաստեց Past.am-ը։




















































