Մարդկային բնավորության դասակարգումը` ըստ մատների երկարության
LIFEՄարդկային բնավորությունը որոշելու համար կան բազմաթիվ ձևեր, առաջարկում ենք ևս մեկ եղանակ: Մարդկային բնավորության տիպը կալի է տարբերակել նաև ցուցամատի և մատնեմատի երկարությունների հարաբերակցությամբ: Ըստ նկարում տրված հերթականության, առաջարկում ենք հետևյալ դասակարգումը:
1. Դուք բարի եք, սակայն պրագմատիկ
Եթե ձեր միջնամատը փոքր-ինչ երկար է ցուցամատից, ապա դա նշան է այն բանի, որ դուք շատ մարդկանց համար պակաս գրավիչ եք: Այսպիսի մարդիկ հաստատակամ են, խիզախ, հաճախ են ռիսկի դիմում, միաժամանակ նրանք խելացի են և կարող են գլուխ գովել իրենց տրամաբանական մտածողությամբ: Նմանատիպ մարդիկ ավելի շատ են գումար աշխատում, քան մյուսները: Նրանցից սովորաբար ստացվում են հաջողակ գիտնականներ, ինժեներներ և ռազմական գործիչներ: Նման մատներ ունեցող տղամարդիկ, սովորաբար հաջողակ են նաև բիզնեսում:
2. Ձեզ համար գլխավորը ձեր էգոն է
Այն մարդիկ, որոնց միջնամատը կարճ է ցուցամատից, հաճախ գոռոզ են: Նրանք ինքնաբավ են և հաճույքով վայելում են սեփական մենակությունը: Նմանատիպ մարդիկ չեն սիրում, որ իրենց անհանգստցնում են: Սովորաբար նման մարդիկ առաջինը առաջարկություններ չեն անում: Դա վերաբերում է ինչպես հարաբերություններին, այնպես էլ բիզնեսում: Եթե տղամարդու մոտ ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը, ապա նա հոմոսեքսուալիզմին հակվածություն ունի: Բացի այդ նման տղամարդիկ հազվադեպ են հաջողությունների հասնում բիզնեսում և սպորտում:
3. Ձեր գլխավոր գիծը անկոնֆլիկտայնությունն է
Մարդիկ, որոնք ունեն մատների այնպիսի հարաբերակցություն, շատ բարի և խաղաղասեր են, նրանք տանել չեն կարողանում կոնֆլիկտները և փորձում են դրանցից խուսափել:Նմանատիպ մարդիկ սիրում են կարգ ու կանոն, լեզու են գտնում բոլորի հետ, սիրում են հաղորդակցվել:



