Մայրը նորածին երեխային գցել է հիվանդանոցի աղբամանը (տեսանյութ)
VIDEOԲաշկիրիայի Ստերլիտամակ քաղաքում մայրը նորածին երեխային աղբամանն է գցել։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է կինը մտնում քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ տոպրակը ձեռքին։ Մի քանի րոպեից նա դուրս է գալիս՝ առանց տոպրակի։
Հիվանդանոցի պահակը, աղբը հավաքելիս, պատահաբար նկատել է երեխայի ձեռքը։ Նա վախեցել է ու անմիջապես կանչել հիվանդանոցի բժիշկներին։ Պարզվել է՝ երեխան դեռ մեկ շաբաթական էլ չկա, իսկ պորտալարը դեռ կտրած չէ։ Պարզվել է նաեւ, որ նորածինը այդ հիվանդանոցում չէր լույս աշխարհ եկել։ Այժմ ոստիկանները փնտրում են սպանված փոքրիկի մորը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



