Սովորեք ճիշտ լվանալ ուգգերը
LIFEՈւգգերը բավական հարմարավետ կոշիկներ են, սակայն դրանք շուտ են կեղտոտվում, քանի որ կտորից են։ Ահա թե ինչպես է դրանք պետք ճիշտ լվանալ։
Նախ լվանալուց առաջ յուրաքանչյուր կոշիկը փոշեկուլով մաքրեք՝ դրսից էլ, ներսից էլ։ Դրանից հետո փափուկ կտորը թրջեք ու կոշիկները մաքրեք։ Կարող եք ջրի փոխարեն հատուկ ուգգերը լվանալու համար նախատեսված նյութերով թրջեք։ Կոշիկների ներսի մորթին կարող եք հեղուկ օճառով լվանալ ձեռքով։ Սակայն դա զգուշորեն արեք, շատ մի սեղմեք։ Կարող եք ուգգերը լվանալ լվացքի մեքենայով։ Դրանք պետք է առանձին լվանալ, հետը ոչ մի ուրիշ բան չգցել մեքենան։ Կարգավորումները դրեք նուրբ լվացքի վրա, ինչպես, օրինակ, մետաքսե իրերն եք լվանում։ Այսինքն, ջրի ջերմաստիճանը պետք է 30 աստիճանից բարձր չլինի։ Լվացքի փոշու փոխարեն ավելացրեք բուրդ լվանալու հատուկ հեղուկ։
Լվանալուց հետո մեջը կտորից անձեռոցիկներ մտցրեք, որպեսզի դրանք ձեւը չկորցնեն, ու թողեք՝ չորանան։ Սակայն ուգգերը էլեկտրական տաքացուցիչների վրա չորացնել չի կարելի։
Պատրաստեց Past.am-ը։



