Գողություն, վայր ընկնել, շոկային համբույրներ․ «Օսկարի» պատմության ամենահիշարժան պահերը (լուսանկարներ)
PHOTO
Լոս-Անջելեսում մեծ թափով պատրաստվում են «Օսկար 2016»-ին։ Աստղերը շքեղ զգեստներ են ընտրում, դիմահարդարումը որոշում եւ ձգտում ամենավառ կերպով փայլել կարմիր գորգին։ Իսկ քանի արարողությունը տեղի չի ունեցել, հիշենք, թե ինչ արտասովոր դեպքեր են տեղի ունեցել նախորդ մրցանակաբաշխությունների ժամանակ։
Ամենաձանձրալի մրցանակաբաշխություն «Օսկարի» ժամանակ անչափ կարեւոր դեր ունեն հաղորդավարները։ Հենց նրանցից է կախված, թե արարողությունը ուրախ կանցնի, թե տխուր։ Ամենաձանձրալի հաղորդավարները 2011-ին էին՝ Էնն Հեթուեյը եւ Ջեյմս Ֆրանկոն։ Նրանք երգում էին, պարում, հագուստով փոխվել էին, Էննը տղամարդու հագուստ էր կրել, Ֆրանկոն՝ աղջկան, սակայն սա չփրկեց, ու հյուրերն ակնհայտորեն ձանձրացան։

Ամենաանամոթ մրցանակաբաշխություն
Այսօր Անջելինա Ջոլին օրինակելի կին եւ մայր է, սակայն երիտասարդ տարիներին իրեն ավելորդ արարքներ շատ էր թույլ տալիս։ Օրինակ, երբ 2000 թվականին «Օսկար» նվաճեց՝ իբրեւ լավագույն դերասանուհի, բոլորի աչքի առաջ նա կրքոտ համբուրվեց հարազատ եղբոր՝ Ջեյմսի հետ։ Մարդիկ պարզապես շոկի մեջ էին։

Ամենակրիմինալ մրցանակաբաշխություն
2000 թվականի մրցանակաբաշխությունը նաեւ աչքի ընկավ նրանով, որ 55 մրցանակները գողացել էին պահեստից։ Գողոնը միայն օրեր անց հայտնաբերվեց ու հանձնվեց տերերին։

Սայթաքածների մրցանակաբաշխություն
Աստղերը հնարավորինս բարձր կրունկներ են հագնում մրցանակաբաշխությանը՝ բարձրահասակ եւ գեղեցիկ երեւալու համար։ Սակայն նրանցից ոչ բոլորն են կարողանում դրանց վրա սահուն քայլել։ Այստեղ բացարձակ ռեկորդակիրը Ջենիֆեր Լոուրենսն է։ Նախ բեմ բարձրանալիս նա դեմքի վրա ցած ընկավ 2013-ին, ապա մեկ տարի անց էլ ընկավ կարմիր գորգի վրա։


Պատրաստեց Past.am-ը։




















































