Ինչո՞ւ են տղամարդիկ կապ պահպանում նախկին ընկերուհիների հետ
LIFE
Բազմաթիվ տղամարդիկ շարունակում են հանդիպել իրենց նախկին ընկերուհիների հետ: Ոմանք այդ ընկերություն են կոչում, իսկ ոմանք շարունակում են սեքսի հույս ունենալ: Տղամարդկանց տրամաբանությունը, թվում է, պարզ է: Բայց ինչո՞ւ քո նախկին տղամարդը չի կարողանում հրաժեշտ տալ անցյալին եւ պարբերաբար զանգահարում է նախկին ընկերուհուն: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Եկեք միասին հասկանանք պատճառները, որոնց հետեւանքով տղաներն այդպես են վարվում:
Առանց պարտավորությունների հարաբերություններ
Տղամարդուն եւ կնոջը ոչ միշտ են խորը զգացմունքներ կապում: Հաճախ նրանք պարզապես հանդիպում են՝ իրենց կյանքը բազմազան դարձնելու համար: Նման հարաբերությունները, որպես կանոն, թեթեւ են, առանց փոխադարձ պարտավորությունների: Հնարավոր է՝ քո սիրելին կարոտում է անհոգությունը եւ, վերադառնալով նախկին ընկերուհու մոտ՝ փորձում է նորից այդ զգալ:
Սեր
Փոխադարձ մեծ սերը միշտ չէ, որ ամուսնությամբ է ավարտվում. մարդիկ տարբեր պատճառներով են բաժանվում: Նույնիսկ մի քանի տարի անց տղամարդը կարող է հիշել երբեմնի զգացմունքները եւ համարձակություն ունենալ զանգահարել նրան, ում հետ իսկական սեր է զգացել:
Ընկերություն
Եթե քո ընտրյալի ժամադրությունները նախկին ընկերուհու հետ ավելի շատ հին ընկերների հանդիպումներ են հիշեցնում, ուրեմն մի անհանգստացիր: Այդ տղամարդուն բնորոշում է որպես մեկի, ով կարողանում է ընդունել սեփական սխալներն ու ներել:



