Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի հայկական եկեղեցու սարկավագ Մուրատը նոր վավերագրական ֆիլմի հերոս կդառնա

CULTURE

 Թուրքիայի հայկական եկեղեցու սարկավագ Մուրատը կդառնա Սոնա և Մարինե Քոչարյանների նոր վավերագրական ֆիլմի հերոսը: Ռեժիսորների «Մուրատ» կինոնախագիծն այս տարվա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի երևանյան աշխատաժողովի հաղթող է ճանաչվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենց համատեղ առաջին «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմից հետո միասնական աշխատանքը շարունակելու նպատակ ունեին:

«Տեսանք հայ-թուրքական կինոպլատֆորմի հայտարարությունը, և ես հիշեցի, որ ծանոթացել եմ մի տղայի հետ, ով ինձ ի սկզբանե հետաքրքիր էր թվացել որպես կերպար: Անունը Մուրատ է, նա սարկավագ է Թուրքիայում հայկական եկեղեցում, և երկակի կյանք է վարում: Նրա բազմաթիվ ընկերները չգիտեն, որ նա հայ է, մյուս կողմից՝ սարկավագ է: Նաև երազանք ունի՝ գալ Հայաստան: Նրա մոտակա այցելությունն այս մեկ տարվա ընթացքում պետք է լինի, և եթե ֆիլմն էլ նկարահանելու ենք մեկ տարվա ընթացքում, նրա ճամփորդությունն էլ կնկարահանենք, վավերագրական ֆիլմ կստանանք: Մեր հերոսին հետևել ենք ողջ ընթացքում, ներկայացնելու ենք նրա առօրյան, ճամփորդություններն, այն, ինչ կպատահի»,-նշեց Մարինե Քոչարյանը: 

Ռեժիսորի խոսքով՝ ինչպես բոլոր հայերը, որոնք ապրում են Թուրքիայում, իրենց հերոսն էլ ունի ինքնության հետ կապված խնդիր, բազում վախեր: «Շատ տաղանդավոր տղա է, մենք մտադիր ենք ֆիլմում օգտագործել անիմացիաներ ստեղծելու և նկարելու նրա տաղանդը: Մեզ համար անակնկալ էր, որ մենք մրցանակի արժանացանք, եթե կարողանանք մեր մտադրություններն իրագործել, հիանալի կլինի»,-նշեց նա:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շնորհիվ ռեժիսորները 5000 ԱՄՆ դոլար գումար են ստացել:  

«Ցանկություն ունենք մեր նախորդ ֆիլմին ընդհանրապես չնմանվել, չենք ցանկանում, որ կրկնվի և մարդիկ հին ֆիլմ տեսնեն: Թեև էլի ճանապարհորդություն կա, հերոս, ով ուզում է ճանապարհորդել, հասնել ինչ-որ տեղ` ուրիշ ոճի մեջ ենք ցանկանում անել: Ըստ ծրագրի պահանջների՝ մեկ տարվա ընթացքում գոնե նկարահանումները պետք է ավարտված լինեն: Մենք որոշեցինք, որ օգոստոսին Ստամբուլ ենք գնում՝ նախնական նկարահանումների, ուսումնասիրությունների, հերոսի հետ ծանոթանալու, ընտելանալու համար: Ունենալու ենք թուրք պրոդյուսեր»,-տեղեկացրեց Մարինե Քոչարյանը:

Սոնա և Մարինե Քոչարյանները քույրեր չեն: «Ունենք ընդհանուր ընկեր, նրա միջոցով ենք ծանոթացել: Ուղղակի ունենք նույն ազգանունը, մեր մայրիկների անունն էլ նույնն է»,-նշեց Մարինե Քոչարյանը:

Երիտասարդ ռեժիսորների վերջին աշխատանքը՝ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը, մի շարք փառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել:Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված կինոնկարն արծարծում է սահմանների հարցը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առնչվում են սահմաններին:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատաժողովն անցկացվեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում: Աշխատաժողովին ընտրվել էին 10 նախագծեր՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից:  Հաղթող է ճանաչվել նաև թուրք ռեժիսոր Սենեմ Գյոքչեի  «Ք’աՐ» պարային կարճամետրաժ ֆիլմը:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League