Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
SOCIETYՇարունակելով նախորդ տարվա վերջում մեկնարկած այցելությունների շարքը դեպի Արևելյան գործընկերության երկրներ` Ուկրաինայից և Վրաստանից հետո ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի՝ փետրվարի 29-ին կժամանի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ մարտի 1-ին, կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացրին Հայաստանում եՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնից, Ադրբեջանում Բարձր ներկայացուցիչը հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում գտնվելու ընթացքում Բարձր ներկայացուցիչը կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ միասին։ Նա կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հայաստանում Բարձր ներկայացուցիչը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:



