Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Պերմյակովը ձերբակալվելու պահին ասել է, որ զենքը պահել է

SOCIETY

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում` Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով փետրվարի 26-ի դատական նիստին մանրամասներ ներկայացրեց սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը: Նա պատմեց, որ կրտսեր սերժանտ Վալերի Պերմյակովի` 102-րդ ռազմաբազան զենքով լքելու մասին իրեն տեղեկացրել է բազայի հրամանատարը` խնդրելով տրամադրել հետախուզական շուն: Տրամադրվել է լավագույն շունը, հետախուզական աշխատանքներն սկսվել են ռազմաբազայից եւ հասել այն տունը որտեղ հայտնաբերվել է «18 հետքից ոչ պակաս»:  

Գործն ավարտված համարելով սահմանապահները մեկնել են սահմանապահ ջոկատ, ավելի ուշ` գիշերը 12-ի սահմաներում ուղեկալից Մերզլիկինին զանգահարել է սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանը և տեղեկացել է, որ հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է մեկը, ով լապտերը վառած մոտեցել է իրեն: Մերզլիկինը հրամայել է Խաչատրյանին քողարկվել, որպեսզի Պերմյակովը մոտենա ազդանշանային համակարգին և անմիջապես ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:

Մինչ իր տեղ հասնելը, Պերմյակովը, ով եղել է քաղացիական հագուստով արդեն եղել է ձերբակալված, և քանի որ նրա մոտ չի հայտնաբերվել փաստաթղթեր ու եղել է քաղաքացիական հագուստով, ըստ գործող կարգի, տարել են սահմանապահ ջոկատ`  Մերզլիկինի աշխատասենյակ` ինքնության ճանաչման համար:

Այնտեղ հստակեցնելով նրա ինքնությունը` սահմանապահ ջոկատը Պերմյակովին հանձնել է բազայի հրամանատարին, նրան են հանձնվել նաև Պերմյակովի մոտ հայտնաբերված իրերը:

Փաստաբանների այն հարցին, թե ինչու են հանձնել ռուսական կողմին, Մերզլիկինը պատասխանեց, որ, ըստ գործող կարգի, իրենք փնտրել են դասալիքի, որի մասին տեղեկություն ստացվել է հենց ռազմաբազայից և դասալիքի ինքնությունը պարզելու նպատակով է, որ նրան տարել են նախ սահմանապահ ջոկատ, ապա հանձնել 102-րդ ռազմաբազա:

Փաստաբանների այն հարցին, թե ինչու է որոնողական աշխատանքներն իրականցնելիս սահմանապահ ջոկատը գործել մենակ, Մերզլիկինը նշեց, որ նա այդ օրը Շիրակ մարզադաշտի մոտ տեսել է բազայի հրամանատարին և շտաբի պետին, ովքեր ասել, են, որ իրենք հայ իրավապահներին տեղեկացրել են, որ կա դասալիք և նա փնտրվում է: «Տեղեկացնելը ռազմաբազայի գործն էր: Մենք իրականացնում էինք որոնողական աշխատանքներ: Մենք հայ ոստիկանների հետ որևէ խնդիր չենք ունեցել, նրանք էլ շատ պրոֆեսիոնալ են գործել: Եթե այս անձը ձերբակալվել է գիշերը և չկա փաստաթուղթ ինքնությունը նշող, այդ դեպքում մենք պարտավոր էինք նախ ճշտել նրա ինքնությունը: Ճիշտ է` ես լրատվամիջոցներով լսել էի, որ Գյումրիում տեղի էր ունեցել սպանություն, բայց պաշտոնապես մեզ հրահանգ էր եղել փնտրել դասալիքի»,-ասաց Մերզլիկինը:

Այդուհանդերձ, նա նշեց, որ ինքնությունը ճշտելու ժամանակ հայ իրավապահները ներկա են եղել և նրանք ազատ էին կատարելու ցանկացած գործողություն, օրինակ` ձերբակալում: «Պերմյակովը ձերբակալման պահին վախացած էր, սակայն հասկանում էր, որ ձերբակալվում է: Հարցին, թե որտեղ է զենքը, նա պատասխանել է, որ պահել է»,-պատմեց Մերզլիկինը:

Դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է վկան ցուցմունքներից մեկում նշում, թե Պերմյակովը ձերբակալման պահին ասել է, որ անցնում էր Թուրքիա, իսկ մյուս անգամ նշել է. «այն կողմ», վկան պատասխանեց, որ հավանաբար ասել է «այն կողմ», ինքը հասկացել է` Թուրքիա կամ գուցե ասել է` Թուրքիա:

Նիստն սկսվել է 20 րոպե ուշացումով: Հարցաքննվել է նաև սահմանապահ ուղեկալի վարորդ Արա Աթոյանը:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia