Ով է Տարոն Մարգարյանի կինը. լուսանկարներ
LIFE
Wnews.am-ը գրում է.
Հայ պաշտոնյաների կանանց մեծամասնությունը ակտիվ հանրային կյանքի փոխարեն նախընտրում են հանրությունից ու քննարկումներից հեռու, փակ, ընտանեկան միջավայրը։ Նրանց թվին կարելի է դասել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջը` Գոհար Սարգսյանին։
Վերջինս բազմազավակ մայր է. ամիսներ առաջ նա լույս աշխարհ բերեց իրենց վեցերորդ զավակին` հինգերորդ որդուն։
Ինքը` Տարոն Մարգարյանը, գտնում է, որ կնոջ մեծագույն կոչումը մայրությունն է։
«Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը»,- ասում է Տարոն Մարգարյանը:
Գոհար Սարգսյանն որպես քաղաքապետի կին Մայրության եւ գեղեցկության տոներին այցելում է Երեւանի ծննդատներ ու շնորհավորում մայրացած կանանց։
Ի դեպ, Գոհար Սարգսյանի եղբայրը ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է։




















































