Անկարայի դատախազությունը պահանջում է վերացել Քըլըչդարօղլուի անձեռմխելիությունը
INTERNATIONAL NEWSԱնկարայի հանրապետական դատախազությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ մեղադրական դիմում է պատրաստել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քըլըչդարօղլուն մեղադրվում է իր ղեկավարած կուսակցության 35-րդ համագումարում և հունվարի 19-ին մեջլիսում խորհրդարանական խմբակցության առջև ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով («վիրավորանք հանրապետության նախագահի հանդեպ»): Դատախազությունը պատրաստած մեղադրականն ուղարկել է արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերացնել Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնմխելիությունը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



