Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի բնակիչների հետ քննարկել է համայնքային խնդիրները

SOCIETY

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոխրաթաղի համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը, ներկայացնելով մեկամյա գործունեության արդյունքները, նշել է նաև բնակչությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես գյուղի ենթակառուցվաքներին, այնպես էլ սեփական եկամուտների ավելացման հնարավորություններին:

Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ գյուղի ենթակառուցվածքների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են և առաջիկա տարիներին դրանք հիմնովին լուծում կստանան: Բնակիչների սեփական եկամուտների ավելացման համար վարչապետն առաջարկել է հիմնել կոոպերատիվ տնտեսություն և, հաշվի առնելով համայնքի ունեցած բարենպաստ պայմանները, զբաղվել այգեգործությամբ: Այս առումով Արայիկ Հարությունյանը նշել է, որ Գյուղնախարարության միջոցով կառավարությունն իրականացնում է տնկիների պահանջվող տեսակների գնման և այգեգործությամբ զբաղվող քաղաքա ցիներին անվճար տրամադրման ծրագիր: «Մոխրաթաղում, կոլեկտիվ տնտեսության շրջանակներում, այգեգործության զարգացման համար կառավարությունը ցուցաբերելու է մեծ աջակցություն, որպեսզի այն իրականացվի ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր  առանց նորարարական մեթոդների անհնար է պատկերացնել մեծածավալ և մրցունակ բերքի ապահովումը»,- նշել է վարչապետը և հավելել, որ այգեգործությունն Արցախի գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից է:

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը անցած տարվա ձեռքբերումներից առանձնացրել է հատկապես գրանցված 90 ծնունդները: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում 2015թ.-ին Մարտակերտում պետական և բարեգործական ծրագրերի շնորհիվ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, սակայն հրատապ են մնում դպրոցական շենքի, մարզադահլիճի, ինչպես նաև քաղաքում դեռևս առկա փլատակների խնդիրները:

Վարչապետը նշել է, որ դպրոցական շենքի խնդիրը շատ շուտով լուծում կստանա, քանի որ դրա կառուցումը նախատեսված է կառավարության ընթացիկ տարվա կապիտալ շինարարության ծրագրում: Արայիկ Հարությունյանի խոսքով, մոտ ապագայում լուծվելու է նաև մարզադահլիճի խնդիրը, սակայն փլատակների հարցը մտահոգիչ է, քանի որ այն շրջկենտրոնի համար քաղաքաշինական լուրջ խնդիրներ է առաջացնում: «Մենք հասկանում ենք, որ փլատակների հարցը միայն քաղաքաշինական և սանիտարական տիրույթներում չէ, այն նաև բարոյական կողմ ունի: Ի վերջո, դրանք պատկանում են մեր այն հայրենակիցներին, ովքեր հարկադրաբար թողել են հայրենիքը, սակայն պետք է կամք դրսևորենք և լուծման հնարավոր տարբերակներ գտնենք: Մենք նրանց միշտ սպասում ենք, բայց չենք կարող տասնամյակներով Մարտակերտն ավերված թողնել»,- նշել է վարչապետը և հանձնարարել համապատասխան մարմիններին արտերկրում բնակվող, սակայն անցած տասնամյակներում երբևէ հայրենիք չայցելած մարտակերտցիներին որոշ ժամանակ ևս տրամադրել՝ վերադառնալու և իրենց նախկին տները վերականգնելու համար: Հակառակ դեպքում, դրանք կսեփականաշնորհվեն համայնքի կողմից՝ նոր բնակելի տների կառուցման և համ այնքային այլ խնդիրներ լուծելու նպատակով: Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում ևս չեն արձագանքի, հետագայում հայրենադարձության պարագայում կառավարության կողմից պետական համապատասխան աջակցություն կստանան՝ նոր բնակարանների կառուցման և հայրենիքում ապրելու համար:

Հանդիպումների ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, նրանց հետ մտքեր փոխանակել համայնքային տարբեր խնդիրների շուրջ:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine