Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Մոտիվացիա.հայ հայտնիների դպրոցական բարդույթները (լուսանկարներ)

LIFE

Wnews.am-ը գրում է.

Թվում է, թե ինչ բարդույթներ պետք է ունենա գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով միայն իր արտաքինով կարող է բարդույթներ առաջացնել հազարավոր աղջիկների մոտ, ինչ բարդույթներ պետք է ունենա հրաշալի դերասանուհի Տարթև Հովակիմյանը, հմայիչ Շուշան Երիցյանը, նուրբ-նրբագույն Լուսինե Բադալյանը և երկու երեխաների երջանիկ մայր Աննա Գևորգյանը:  Բայց, բոլորն էլ ունենում են իրենց խնդիրները, հատկապես՝ թինեյջերական տարիքում. ոմանք ժամանակի ընթացքում ազատվում են այդ խնդիրներից, իսկ ոմանք բարդույթների բեռը կրում են ողջ կյանքի ընթացքում:

Wnews.am-ը հայ հայտնիների օգնությամբ և նրանց օրինակով պատրաստել է մոտիվացնող նյութ, թե ինչպես ազատվել բարդույթներից և հասնել  նպատակներին:  Մենք վստահ ենք, որ դուք կարող եք:

Մայա Պողոսյան.  EL Style ամսագրի գլխավոր խմբագիր

 Փոքր տարիքում ամաչկոտ էի, հավաքույթների ժամանակ չէի սիրում ուշադրության կենտրոնում լինել, ինձ համոզում էին, որ վեր կենայի պարեի։ Դպրոցական հասակում հասկացա, որ ես ինքս չեմ ուզում այդպիսին լինել: Նկարահանումների առաջարկներ էի ստանում, բայց հիմնականում մերժում էի։ Հետո աստիճանաբար սկսեցի մասնակցել դրանց եւ ինքնուրույն հաղթահարեցի այդ կաշկանդվածությունը։  Այժմ աշխատանքի բերումով հաճախ եմ մասնակցում տարբեր միջոցառումների, նկարահանումների եւ միշտ ուշադրության կենտրոնում եմ լինում։ Նույնիսկ հավատս չի գալիս, որ մանուկ հասակում ինքս իմ հակապատկերն էի: Սովորաբար, երեխաները մանուկ հասակում կաշկանդվում են իրենց բարձր հասակից։ Ես մեր դասարանում ամենաբարձրահասակն էի, բայց դրանից երբեք չեմ բարդույթավորվել։

 Լուսինե Բադալյան-հաղորդավարուհի. Բարձր դասարաններում սկսեցի մի քիչ լցվել , չէի ասի գիրանալ , բայց , այսպես ասած՝ թմբլիկ էի ու շատ էի նեղվում դրանից, նաև դուր չէր գալիս մազերիս գույնը , որոնք ինձ «անգույն» էին թվում : Միշտ ասում էի ՝ բավական չէ գեր եմ, մի հատ էլ՝ անգույն : Նիհարելը ոչ մի կերպ չէր ստացվում , բայց որոշել էի՝ հենց դպրոցն ավարտեմ  փոխելու եմ մազերիս գույնը ու այդպես էլ արեցի , ինչի համար, իհարկե, ավելի հասուն տարիքում շատ զղջացի : Քանի որ ես «չունեի» իմ երազած արտաքինը ,  իմ բոլոր ուժերը կենտրոնացնում էի սովորելու վրա : Տարիների ընթացքում ես հասա իմ երազած կամ պատկերացրած արտաքին տեսքին. նիհարեցի /ինքնստինքյան/, մազերիս գույնը փոխեցի , իսկ այն ինտելեկտուալ պաշարը, որ կուտակել էի դպրոցական տարիներին , ամենամեծ և ամենակարևոր բանն էր, որ մինչ օրս ինձ օգնում է ապրել և աշխատել :

 Շուշան Երիցյան-դերասանուհի, հաղորդավարուհի. Անցումնային շրջանում բոլորն էլ ունենում են բարդույթներ և չնայած դպրոցում շատ վառ ու ակտիվ կերպար եմ եղել, ես նույնպես ունեցել եմ իմ բարդույթները:  Մեր օրերում, չգիտես ինչու, ծնողներն իրենց երեխաների համար ընտրում են  ոչ հայկական անուններ և երբ տեսնում ես այլ ազգերից վերցրած «նորաձև» անունները, քո անունից մի տեսակ սկսում ես բարդույթավորվել:  Միայն հետո, երբ մեծանում ես, շնորհակալ ես լինում, որ հենց այդ անուն ազգանունն ունես , դա ամենահամապատասախանն է քեզ ու որ ինքդ էլ հայկական անուններ կընտրես քո երեխաների համար:   

Տաթև Հովակիմյան-դերասանուհի. Միշտ եղել եմ դպրոցի ու դասարանի ակտիվ աղջիկներից։ Կազմակերպել ու մասնակցել եմ տարբեր միջոցառումների, վարել եմ դպրոցի վերջին զանգը: Միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում: Դպրոցում, որպես աշակերտուհի, երբեք որևէ բարդույթ չեմ ունեցել, այսինքն  մանկական բարդույթներ։ Ունեցել եմ իդեալական դպրոցական կյանք։ Այ թե ինչքան հետաքրքիր բաներ են  եղել կյանքում, ով ինձ չի սիրել, ով է փորձել կոտրել, ինչ բարդույթներ ունեմ, թույլ կողմեր  դրանք իմն են ու այո, փորձում եմ միշտ հաղթահարել: 1

 

Աննա Գևորգյան-հաղորդավարուհի. Երազանքների իրագործմանը խանգարում է ծուլությունը:  Դեռ մանկուց ծնողները պետք է երեխայի մեջ սերմանեն ինքնավստահություն և աշխատասիրություն: Այս դեպքում  նրա առաջ հետագայում ոչ մի փակ դուռ չի լինի:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding