«Մեր մոտ ատելությունից սեր մեկ քայլ էր...». « Հարազատ թշնամի» սերիալի Սպոն անձնական ու գործնական կյանքի մասին
LIFE
Նրանց միավորեց թատրոնը: Հենց բեմի վրա հասկացան, որ պետք է կազմեն ընտանիք: Ընտանիք, որտեղ տիրում է վստահությունը, սերը և հարգանքը միմյանց նկատմամբ:
Դերասան, ով խաղացել է բազմաթիվ գեղարվեստակյան ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում ու հեռուստանախագծերում: Նրան հեռուստադիտողն ավելի շատ կհիշի «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից:
Այսօր Ձեզ ենք ներկայացնում դերասան Դավիթ Թադևոսյանի անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ:
Սիրված դերասան, ով արդեն բավական երկար ժամանակ է վայելում է ընտանեկան երջանկության բերկրանքը: Ամուսնացել է մասնագիտությամբ դերասան Աստղիկ Խաչատրյանի հետ:
«Ուսանողական տարիներին` ուսուցանելու ժամանակ, ես չէի դադարում մնալ որպես հայ տղա (քյարթու լինել): Իսկ Աստղն էլ չէր սիրում այդպիսի տղաներին, բայց ես Աստղին միշտ էլ համակրել եմ: Հմայիչ աղջիկ է, կիրթ, խելոք: Սակայն ուսանողական տարիներին մենք շփում չենք ունեցել, քանի որ նա չէր սիրում իմ նման տղաների: Սակայն կյանքը այնպես է դասավորվում, որ մենք աշխատում էինք նույն թատրոնում և գուցե դա նույնպես նպաստեց, որ ես համոզվեմ որ հենց ինքն է, այն միակը ում երկար տարիներ սպասել եմ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դերասանը»:
Դերասանի կինը ուսանողական տարիների, ոչինչ չի զգացել,
«Որևէ համակրանք կամ գուցե հակակրանք: Ու զարմանալին այն է, որ դա Դավիթի կողմից ևս չեմ զգացել: Երբ մարդիկ աշխատում են նույն թատրոնում, խաղում են միևնույն բեմադրության մեջ, նրանք պետք է խաղան ինչպես զուգընկերներ, սակայն նույնիսկ թատրոնում աշխատելու ժամանակ նա ինձնից խուսափում էր: Համենայնդեպս` ես դա եմ զգացել այն տարիներին»:
«Դավիթն իր տեսակով բավական ռոմանտիկ անձնավորություն է, և չի դադարում ինձ ամեն անգամ զարմացնել, իր խենթ ու խելառ նվերներով ու անակնկալներով: Նշեմ, որ նա մինչ օրս էլ ինձ գուցե անառիթ նվերներ ու անակնկալներ անել»:
Սիրված դերասանները ունեն որդի` փոքրիկ Արեգը, ով չնայած իր փոքր տարիքին` բավականին խելացի է ու հասկացող երեխա է:
Պատրաստեց Past.am-ը:




















































