Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Լոռու մարզում աղմկահարույց սպանության գործով 42-ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ հայտնաբերել էին սպանված (լուսանկար)

SOCIETY

Shmashyan.com–ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 16 շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Սերյոժի Կախյանի նկատմամբ: 

Վերջինս կասկածվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, Նվեր Անտոնի Քոչինյանին սպանելու և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու մեջ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կախյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Երբ նրան հայտնաբերեն, կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին` տեղափոխելու են Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել էին Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: 

Ավտոմեքենան հայտնաբերվել էր` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել էին տղամարդու դի: 

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել Ին մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից: 

Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել էին նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կասկածյալ, 42-ամյա Արմեն Կախյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia