«Քարտ բլանշ»՝ նոր բազմասերիանոց ֆիլմ «Շանթ»-ի եթերում
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը մի քանի օրից հայկական արտադրության բազմասերիանոց ֆիլմերի շարքը կհամալրի «Քարտ բլանշ» գեղարվեստական 24 մասանի ֆիլմը, որը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ:
Life.panorama.am-ի հետ զրույցում «Քարտ բլանշ» ֆիլմի սցենարի հեղինակ Աստղիկ Սիմոնյանը պատմել է ֆիլմի ստեղծման եւ դրա ասելիքի մասին:
«Ֆիլմի մտահաղացումը պատկանում է հայր եւ որդի Նշանյաններին, նրանք հանդիպեցին ինձ հետ, պատմեցին իրենց գաղափարի մասին, ես էլ այն հանձնեցի թղթին,- պատմեց սցենարիստն ու շարունակեց,- ֆիլմն արխիվի մասին է, որը երկար տարիներ պահպանել է ընկերներից մեկը: Այդ արխիվում հսկայական տեղեկություններ են ներառված, իրականում այն շատ վտանգավոր է, քանի որ գաղտնի պատմություններն ու անօրինական դեպքերը շատ են այդ արխիվում, որն էլ բացահայտում է Արման Նշանյանի հերոսը: Արդյունքում այդ արխիվը դառնում է զենք, որն էլ մի պահ օգտագործվում է ու պատճառ է դառնում մարդկային որսի: Արխիվը Վիգեն Ստեփանյանի հերոսի ձեռքում է լինում, ինձ համար հենց նա է գլխավոր հերոսը, թեպետ նրա հերոսի հուղարկավորությամբ է սկսվում ֆիլմը»:
Շարունակույունը՝ այստեղ:



