ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրում ամրագրված են պետականության համար կարևոր նպատակներ. Նաղդալյան
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրում ամրագրվել են Հայաստանի պետականության համար կարևոր ու թիրախային նպատակներ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Եթե ուշադիր կարդաք համաձայնագիրը, կտեսնեք, որ այնտեղ ամրագրված են մեր հանրային կյանքի խնդիրների բարելավման համար շատ կարևոր ու թիրախային նպատակներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ համաձայնագիրը կարևորում է այն առումով, որ դրանով ամրագրվում է հանրային կյանքի խնդիրները լուծելու միասնական քաղաքական կամքով ու պատասխանատվությամբ լուծելու պատրաստակամությունը: «Ես վստահեցնում եմ, որ այդ պատրաստակամությունը կա»,- եզրափակեց Նաղդալյանը:



