Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքի նախարարությունը պայմանագրեր է կնքել մի շարք գիտահետազոտական հիմնարկների հետ

SOCIETY

 ՀՀ սփյուռքի նախարարությունը և գիտական գործընկեր կազմակերպությունները փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում կնքել են 2016թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրեր։ ՀՀ սփյուռքի նախարարությունը պայմանագրեր կնքել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ՝ «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ.», Գրականության ինստիտուտի հետ՝ «Գրական Սփյուռք-2016», Լեզվի ինստիտուտի հետ՝  «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն» և «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիները», Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ՝ «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղարի հետ՝ «Սիրիահայերի արդի իրավա-սոցիալական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ՝ «Լեռնային Ղարաբա ղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում», Իրավագիտության ֆակուլտետի հետ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները», Պատմության ֆակուլտետի հետ՝«Հայ կանայք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հերոսամարտի տարիներին»,  «Նորավանք» ԳԿՀ-ի հետ՝ «Ներքին տեղաշարժերը Հայկական սփյուռքում 1950-1980-ական թթ.» թեմաներով հետազոտություններ իրականացնելու համար:

Ընդլայնելով համագործակցությունը գիտական կառույցների հետ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2016թ. պայմանագրեր է կնքել նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի հետ՝ «Համշենը և համշենահայությունը. արդի հիմնախնդիրներ» և «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի հետ՝ «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում» թեմաներով հետազոտությունները իրականացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է. «ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման առաջին իսկ օրերից համագործակցել է Հայաստանի և Սփյուռքի գիտահետազոտական կենտրոնների հետ՝ պատվիրելով Հայաստան-Սփյուռք գործակցությանը և հայագիտության զարգացմանը նպաստող հետազոտություններ: Այդ կառույցներից առաջինը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն էր: Ուրախ եմ, ո ր մենք միասին այսքան երկար ուղի ենք անցել: 2009-2015թթ. ընթացքում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և մյուս գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվել է 69 հետազոտություն, 2016թ.-ին նախատեսել ենք՝ ևս 12-ը»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծել է, որ այս տարի պայմանագրերի կնքումը միասնաբար կազմակերպելու և հանդիսավոր պայմաններում անցկացնելու առիթը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակներն են, և իրականացվելիք հետազոտությունները նվիրվում են այդ բացառիկ տոներին: «Հայ գիտնականների միտքը  մենք ոչ միայն օգտագործում ենք մեր ծրագրերը կազմելիս և իրականացնելիս, այլև նրանց աշխատությունները տարածում Սփյուռքում»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտ ությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարության գիտահետազոտական ծրագրերին մշտապես աջակցելու համար:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Յուրի Սուվարյանը. «Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և ողջ աշխատակազմին՝ նոր մասնաշենք տեղափոխվելու և հարմարավետ պայմաններում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ: Այս հետազոտությունների պատվերներով դուք նպաստում եք հայ գիտական մտքի զարգացմանը և, որ պակաս կարևոր չէ, գիտնականների ֆինանսավորմանը»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընդգծել է, որ Սփյուռքում հայ գիտնականների աշխատանքները տարածելով՝ նախարարությունը նպաստում է, որ դրանք դարակներում չմնան և հասնեն իրենց ճիշտ հասցեատերերին: Ա.Մելքոնյանն իր հերթին ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրել է «Հայոց պատմություն» նոր քառահատոր աշխատությունը:

Ելույթ են ունեցել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանը, արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Քրիստինե Անտոնյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Գիտական ոլորտների ղեկավարներն ու ներկայացուցիչները կարևորել են ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը հայ գիտական մտքի զարգացման ու մասնավորապես Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայաստանում այն օգտագործելու ուղղությամբ: Նշվել է, որ մեծ տեղ է հատկացվում արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդրին, իսկ «Գրական Սփյուռք» տարեգրքի ամենամյա հրատարակությամբ Սփյուռքում ապրող և ստեղծագործող ժամանակակից հայ գրողները Հայրենիքում դառնում են առավել ճանաչելի:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար Լիլիթ Ղազանչյանն ուրախությամբ հավելել է, որ իրենց ինստիտուտը պետք է իրականացնի սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություն, և այդ աշխատանքներում ներառված են նաև սիրիահայեր:

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026