Yerevan, 14.March.2026,
00
:
00
BREAKING


Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, ԱԺ-ն կձևավորվի համամասնական ընտրակարգով. նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակը

SOCIETY

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը:

Սահմանադրության հայեցակարգի 1-ին գլուխը վերաբերում է սահմանադրական կարգի բարեփոխմանը: 2-րդ գլուխը վերաբերում է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին»: Գլուխ 3-րդում սահմանվում է սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները:

Ըստ նոր տարբերակի՝ 4-րդ գլխում նշվում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:

4-րդ գլխի 5-րդ կետով սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Առաջարկների գլուխ 5-ը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին։ Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ առաջարկվում է, որպեսզի նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։

Ընդորում նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ  ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավել անընդմեջ պաշտոնավարելուն։

Սույն գլխի 6-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։

Բացի այդ, նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Ընդորում, ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:

Հայեցակարգի  6-րդ գլուխը վերաբերում է կառավարության ու նրա գործառույթների սահմանմանը, ձևավորման սկզբունքներին և այլն: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Իր ծրագրի հիման վրա մշակում ու իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման  համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը  բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից:

Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Վարչապետի ընտրությունը և նշանակումը Հանրապետության  Նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների  ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում  ԱԺ ընտրություններում հաղթած  կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի  ներկայացրած  վարչապետի թեկնածուին:

Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:

Նույն գլխի Հոդված 152–ը սահմանում է վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները։

1. Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ:

2. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

3. Կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

Առաջարկների նախնական տարբերակի 7-րդ գլուխը վերաբերում է դատարանների և բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին և գործունեությանը։ 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation