Ավստրալիայում երկու մետրանոց պիթոնը հարձակվել է երեխայի վրա
LIFE1in.am-ը գրում է.
Ավստրալիական Նոր Հարավային Ուելս քաղաքում երկու մետրանոց պիթոնը հարձակվել է Թայլեր անունով վեցամյա տղայի վրա: Ծնողներին հաջողվել է քշել օձին, սակայն երեխան տուժել է: Օձը կծել է նրա ձեռքը և դեմքը, հայտնում է բրիտանական BBC-ն:
«Ես վազեցի սենյակ և տեսա, թե ինչպես է պիթոնը փաթաթվում իմ որդուն»,- պատմել է տղայի մայրը և ավելացրել, որ երեխան կորցրել է գիտակցությունը, իսկ երբ նրան արթնացրել են, ոչինչ չի հիշել: Անհավանական քաջություն ցուցաբերելով` կնոջը հաջողվել է քշել հսկայական օձին:
Կինը արթնացրել է եղբայրներին, և նրանք բռնել են պիթոնին: Տուժած երեխային հասցրել են հիվանդանոց:
Վայրի բնության մասնագետ Բրայան Ռոբինսոնի խոսքով՝ պիթոնները հազվադեպ են առաջինը հարձակվում մարդկանց վրա: Մարդկանց 95 տոկոսը, ովքեր ենթարկվել են սողունի հարձակմանը, կամ փորձել են բռնել նրան, կամ սպանել:



