3 բաղադրիչ՝ կնճիռներից ազատվելու համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ճապոնական բաղադրատոմսով դեմքի այս դիմակը կարող է ջնջել տարիները և մաշկին հաղորդել երիտասարդ, փափուկ և պայծառ տեսք։
Զարմանալի չէ, որ կախարդական բաղադրրիչը բրինձն է, որը հարուստ է B խմբի վիտամիններով։ Այն չափազանց արդյունավետ է մաշկի բջիջների ռեգեներացիայի և դրանով իսկ մաշկի ծերացման գործընթացը կանխելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 2-3 ճաշի գդալ բրինձ
• 1 ճաշի գդալ մեղր
• 1 ճաշի գդալ կաթ։
Պատրաստման եղանակը
Բրնձի վրա լցնել մի փոքր ջուր և եփել՝ մինչև այն փափկի, այնուհետ բրինձը լվանալ մաքուր ջրով և լցնել ափսեի մեջ։ Ավելացնել մեղրն ու կաթը և լավ խառնել։
Պատրաստի դիմակը քսել մաշկին և պահել մոտ 30 րոպե։ Լվացվել տաք ջրով։ Ավելացած խառնուրդը կարելի է պահել սառնարանում։ Կրկնել այս պրոցեդուրան ամեն օր։
Դրական արդյունքները կտեսնեք արդեն մի քանի օր անց։ Մաշկի որակը նշանակալիորեն կբարելավվի։



