Ինչպես իջեցնել զարկերակային ճնշումը 5 րոպեում (լուսանկարներ)
LIFEԵթե ձեր կամ ներկաներից մեկի ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ ձեռքի տակ համապատասխան դեղամիջոցներ չկան, խուճապի մի մատնվեք։ Օգտագործեք չինական հետեւյալ արդյունավետ մեթոդը։ Պարզապես պետք է գտնեք համապատասխան գիծը դեմքի վրա ու այն մերսել։ Ահա թե ինչպես։
Դեմքի գիծը սկսվում է ականջի բլթակից մի փոքր ներքեւ եւ իջնում է դեպի վիզը՝ ինչպես պատկերված է լուսանկարում։ Մի սեղմեք այդ գծի վրա, պարզապես թեթեւ շարժումով տարեք դրա սկզբից մինչեւ վերջ՝ նուրբ հպվելով մատների ծայրերով։ Կրկնեք 10 անգամ՝ գլխի երկու կողմերից։
Երկրորդ գիծը սկսվում է ականջի բլթակի ուղղությամբ մեկ սանտիմետր այն կողմ՝ դեպի քիթը։ Երկու կողմից նուրբ շարժումներով մերսեք՝ կետից մինչեւ քիթը՝ չսեղմելով մաշկին։ Փորձեք մերսման ընթացքում չլարվել, թուլացնել դեմքի մկանները։ 5 րոպե այս վարժություններն անելով՝ կբարելավեք արյան շրջանառությունն, ու ճնշումը կիջնի։
Պատրաստեց Past.am-ը:



