Ինչպես սովորեցնել երեխային արտասանել Ռ տառը
LIFEԱմենադժվար արտասանվող տառը Ռ տառն է։ Երեխաների մեծամասնությունը այլ չի կարողանում արտաբերել, փոխարենը Յ կամ Լ է ասում։ Հաճախ 5-6 տարեկանում միայն նրանք կարողանում են սովորել այս տառը կամ նույնիսկ ողջ կյանքում այդպես էլ չեն կարողանում։ Ահա մի քանի խաղ-վարժություններ, որոնցով կարող եք երեխային սովորեցնել ճիշտ արտասանել Ռ տառը։
Վարժություն 1՝
Երեխան թող լվացվի, ապա բութ մատը մտցնի լեզվի տակ, լեզուն մի այտից մյուսը տանի եւ ընթացքում փորձի մռնչալ։
Վարժություն 2՝
Խնդրեք երեխային շատ լայն ժպտալեւ այդպես պահել, հետո էլ լեզվով հաշվի վերեւի ատամնաշարը։ Դա օգնում է զարգացնել լեզվի մկանները։
Վարժություն 3՝
Թող հանի լեզուն եւ այն վերեւ-նեքեւ տանի ու միաժամանակ փորձի մռնչալ։
Վարժություն 4՝
Լայն բացելով բերանն ու հանելով լեզուն՝ երեխան պետք է լեզվով խփի դիմացի ատամներին ու զուգահեռ փորձի արտասանել Դ տառը։
Պատրաստեց Past.am-ը:



