Անհավանական փաստեր աչքերի մասին
LIFEՄենք սովոր ենք ծանրաբեռնել աչքերը, նստելով համակարգիչների առջև: Եվ քչերն են մտածում, որ իրականում աչքերը ունիկալ են և գիտությունը շատ քիչ է ուսումնասիրել դրանք:
Inchuzem.am-ը առաջարկում է բոլոր օֆիսային աշխատողներին ավելի հաճախ մտածել տեսողության վիճակի մասին և գոնե երբեմն վարժություններ անել:
- Աչքերը մի քանի անգամ լայնանում են, երբ նայում ենք այն մարդու վրա, ով մեզ դուր է գալիս:
- Եղջերաթաղանքը նման է շնաձուկի եղջերաթաղանթին, որը օգտագործում են որպես փոխարինող, աչքի վիրահատությունների ժամանակ:
- Ամեն աչք պարունակում է 107 միլիոն բջիջներ, սրանք բոլորն էլ շատ նուրբ են լույսի նկատմամբ:
- Ամեն 12-րդ տղամարդ դալտոնիկ է:
- Մարդու աչքը կարող է ընկալել միայն երեք գույներ: կարմիր, կապույտ և դեղին: Մնացած գույները վերջիններիս համադրություններն են:
- Մեր աչքերի տրամագիծը կազմում է 2,5 սմ, և դրանք կշռում են ընդհամենը 8 գրամ:
- Ակնախնձորի միայն 1/6 մասն է երևում:
- Միջինում կյանքի ընթացքում մենք տեսնում ենք մոտավորապես 24 միլիոն պատկերներ:
- Ձեր մատնահետքերը ունեն քառասուն բնորոշումներ, իսկ ծիածանաթաղանթը 256: Այս պատճառով ցանցաթաղանթը ևս օգտագործում են անվտանգության նկատառումներից:
- Մարդիկ ասում են չես էլ հասցնի թարթել, որովհետև սա ամենաարագ աշխատող մկանն է մարմնի վրա: Թարթելը տևում է մոտավորապես 100 — 150 միլիվայրկյան և Դուք կարող եք թարթել վայրկյանում 5 անգամ:
- Աչքերը ահռելի քանակությամբ ինֆորմացիա են փոխանցում ուղեղին ամեն ժամ: Այն նույնքան ինֆորմացիա է թողարկում, ինչքան մեծ քաղաքի համացանցային փրովայդերները:
- Շագանակագույն աչքերը իրականում կապույտ են շագանակագույն պիգմենտի տակ: Գոյություն ունի անգամ լազերային ընթացակարգ, որը թույլ է տալիս մեկընդմիշտ ստանալ կապույտ աչքեր:
- Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում 50 առարկայի վրա:
- Պատկերները, որոնք ուղարկվում են ուղեղ, իրականում թեքված են:
- Աչքերը ավելի շատ են ծանրաբեռնում ուղեղը, քան մարմնի այլ մասերը:
- Ամեն թարթիչ ապրում է հինգ ամիս:
- Մայաները համարում էին, որ շլդիկությունը գրավիչ է և փորձում էին անել ամենինչ, որ իրենց երեխաները շլդիկ լինեին:
- Մոտավորապես 10 000 տարի առաջ բոլոր մարդիկ շագանակագույն աչքեր ունեին, մինչև մի մարդու մոտ ով բնակվում էր Սև ծովի մոտ, չհայտնվեց գենետիկ մուտացիա և նրա աչքերը դարձան կապույտ:
- Եթե լուսարձակմամբ նկարի վրա Ձեր աչքերից միայն մեկն է կարմիր, կա հնարավորություն, որ Դուք աչքի քաղցկեղ ունեք: Բայց մի վախեցեք, քանզի բուժման հնարավորությունը 95 տոկոս է:
- Շիզոֆրենիան կարելի է որոշել 98,3%-ով, եթե թեսթ անեք աչքերի շարժոնակության վրա:
- Մարդիկ և շները միակ կենդանիներն են,, որոնք տեսողական հուշումներ են փնտրում ուրիշների աչքերում: Շները դա անում են միայն մարդկանց հետ շփվելիս:
- Կանանց մոտավորապես երկու տոկոսի մոտ կա հազվադեպ գենետիկ մուացիա, որի շնորհիվ նրանք լրացուցիչ մասնիկներ ունեն ցանցաթաղանդում, որը հնարավորություն է տալիս տեսնել 100 միլիոն գույն:
- Ջոննի Դեպի մի աչքը կույր է, իսկ մյուսը հեռատես:
- Գրանցված է սիամական զույգերի դեպք Կանադայում, ովքեր ընդհանուր թալամուս ունեն: Դրա շնորհիվ նրանք կարող էին լսել միմյանց մտքերը և տեսնել միմյանց աչքերով:
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
STEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support



