Դոլարի շարունակում է աճել. Այն հատել է 478 դրամի սահմանը
ECONOMICSԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 478.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.57 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.16 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 747.04 դրամ (աճել է 2.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.45 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 235.03 դրամ, ոսկին՝ 17,802.24 դրամ, պլատինը՝ 15,842.67 դրամ:
Հուլիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.5 դրամ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



