Պետբյուջեի միջոցներով Գեղարքունիքում կնորոգվի 432 կիլոմետր երկարությամբ ճանապարհ
SOCIETYՁնածածկույթից հիմնականում արդեն ազատված ճանապարհները Գեղարքունիքի մարզում գարունը դիմավորում են քանդված ջրափոսերով ու դժվարանցանելի հատվածներով, որոնք առաջացել են ձյան առատ տեղումների, ինտենսիվ երթեւեկության եւ տարիներ շարունակ նորոգումների չենթարկվելու արդյունքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության ճանապարհների ամառային սպասարկումն ապահովելու համար պետբյուջեից տրամադրված գումարներով փոսային նորոգումների կենթարվեն 432 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, որից 349 կլիոմետրը բաժին է ընկնում միջպետական եւ հանրապետական, 83 կիլոմետրը` մարզային նշանակության ճանապարհներին:
«Միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգումների համար հատկացվել է մոտ 420 միլիոն, մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ նորոգումների համար` մոտ 60 միլիոն դրամ: Բացի Գավառի տարածքից, մնացած տեղերում ճանապարհաշինական կազմակերպությունների հետ կնքված են համապատասխան պայմանագրերը, իսկ նորոգման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականի ապրիլի 1-ից: Եթե ավելի վաղ եղանակային պայմանները թույլ տան, ապա ճանապարհաշինարարները կարող են աշխատանքները սկսել նախատեսված ժամկետից շուտե,-հավաստեց Գեւորգ Խաչատրյա նը:
Խոսրով Խլղաթյան



