«Ամուսնանալ դեռ հաստատ չեմ պատրաստվում․․․»․ Դիանա Մալենկոյին վերագրված սիրավեպերը․ լուսանկարներ
LIFE
Գեղեցկուհի հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, ով իր ուժերն է փորձում նաև դերասանական ասպարեզում, հիացնում է իր շլացնող արտաքին տվյալներով։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմում, չմոռանանք նաև, որ Դիանա Մալենկոյի մասնակցությամբ նկարահանվել է նաև Արամ MP3-ի Not alone երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Գեղեցկուհի Դիանա Մալենկոյի անձնականը միշտ էլ ուշադրության կենտրոնում է հայտնվում ամբողջ հասարակության կողմից։ Նշենք, որ դերասանուհին ունի սիրելի, ում հետ ապրում է իր կյանքի թերևս ամենագեղեցիկ ու հաճելի տարիները։
Այսօր որոշել ենք Ձեզ ներկայացնել դերասանուհուն վերագրված սիրավեպերը, որն բուռն քննարկման է ալիք է բարձրացրել լսարանի համար։
Առաջին հերթին նրան սիրավեպ էին վերագրում երգիչ Էրիկ Կարապետյանի հետ։ Այս ասեկոսեները իմանալով՝ երգիչն անդրադարձել է այս թեմային ու ասել, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես մի առիթով նրանք վարել են միևնույն միջոցառումն ու երևի հենց դա է եղել լուրերի պատճառը։
«Զարմանալի է՝ մարդիկ երկու հոգու միասին տեսնելով՝ սկսում են ինչ-որ սիրավեպեր վերագրել, կարծում եմ` մի փոքր ծիծաղելի է: Շատ տեսահոլովակներ ունեմ, որոնցից ամեն մեկն իր հերոսուհին ունի, ինչ է, ուրեմն բոլորի հետ ընկերությո՞ւն եմ արել: Մենք միայն լավ ընկերներ ենք»։
Դիանան էլ իր հերթին հերքել է լուրն՝ ասելով, որ լուրն չի համապատասխանում իրականությանը։
Դիանայի անվան հետ են կապել են նաև Սոս Ջանիբեկյանի հետ կապված սիրավեպը։ Նշենք, որ դերասանուհին Սոսի հետ խաղացել է «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմում։ Սակայն այս լուրն ևս իրականությանը չի համապատասխանում և Դիանան իր հարցազրույցների մեկի ժամանակ նշել է․
«Սոսը շատ հետաքրքիր զրուցակից է, նրա հետ կարող ես խոսել ցանկացած թեմայով։ Նրա մեջ մի քիչ էգոցենտրիզմ կա, սակայն Սոսը հետաքրքիր մի հատկանիշ ունի: Նա այդքան էգոցենտրիկ չէ, որքան պահի մեջ չէ, որովհետև իր միտքը միշտ թռչում է։ Դա երևի արվեստագետի ջիղ է»։
Նրան են կապել նաև հաղորդավար Արտակ Վարդանյանի հետ կապված սիրավեպեր։ Սակայն սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Դիանան և Արտակը պարզապես բավական մտերիմ ընկերներ են։
«Առանց Արտակի ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Արտակը իմ կյանքի մի մասնիկն է․․․»
Պատրաստեց Past.am-ը։




















































