Կաղամբը դրեք կրծքին ողջ գիշերվա համար․ կաղամբի տերեւների կոմպրեսը՝ բազմաթիվ խնդիրների դեմ
LIFEԿազամբը խոհանոցում պարզապես անփոխարինելի է, սակայն քչերը գիտեն, որ դրանք հիանալի դեղամիջոց են՝ տարբեր խնդիրների դեպքում։ Իսկ կաղամբի տերեւների կոմպրեսը կարող է ազատել բազմաթիվ հիվանդություններից։
Հիշեք, որ նախքան օգտագործելը պետք է կաղամբի տերեւները մտցնել եռման ջրի մեջ, ապա չորացնել սրբիչով։ Կիրառեք այն դեպքում, եթե ալերգիա չունեք կաղամբից։
Վնասվասվածքներ Վնասված հատվածին դրեք կաղամբի տերեւն ու ֆիքսեք՝ կապելով, եւ թողեք ողջ գիշեր մնա։ Առավոտյան ցավը մեղմացած կլինի։
Իսկ եթե ուռածությունը չի անցել, ցավն ավելի է ուժեղացել, ուրեմն վնասվածքն ավելի լուրջ է, դիմեք բժշկի։ Միջատների խայթոց Կաղամբը մեղմացնում է միջատների խայթողների ցավը, հանում տաքությունը։
Գլխացավ Կաղամբի տերեւները օգնում են գլխացավերի պարագայում։ Դրեք քունքերին ու կապեք գլուխը։
Կրծքի ցավ Կանանց կրծքերը, հատկապես կերակրող մայրերի, հաճախ ուռչում են ու ցավում։ Դրեք կաղամբի տերեւները կրծքերին, թողեք ողջ գիշեր։ Ցավը կմեղմանա։
Պատրաստեց Past.am-ը:



