Գեղարքունիքի մարզպետը կարևորում է դպրոցները մշտական ջրով եւ սանհանգույցներով ապահովելը
SOCIETYԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մի մասը դեռեւս մշտական ջրի եւ ներսի սանհանգույցների կառուցման խիստ կարիք ունի. հիմնախնդրի լուծումն անչափ կարեւորում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացված խո րհրդակցությունում Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի եւ քաղաքաշինության վարչություններին ճշտել այն հանրակրթական հաստատությունների ցանկը, որտեղ առկա են տնտեսված միջոցներ եւ մշտական ջրամատակարարում ապահովելու եւ սանհանգույցներ կառուցելու խնդիրներ:
«Նախորդ տարում մենք կրթական 21 հաստատություններում տնտեսված միջոցներն ուղղեցինք հրատապ խնդիրների կարգավորմանը, որտեղ առաջնահերթություն տվեցինք դպրոցական շենքերը մշտական ջրով եւ սանհանգույցներով ապահովելու խնդիրներին: Ծրագրերը կշարունակենք նաեւ այս տարի, իսկ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում ամբողջապես լուծում կտանք այդ խնդրին: Առանց մշտական ջրի եւ սանհանգույցների գործող դպրոցական շենքերը ոչ միայն անհարիր են ժամանակակից կյանքի հետ, այլ նաեւ երեխաների առողջության պահպանման հետ անհամատեղելի ենե,-նշեց մարզպետը` հավելելով, ր այս հարցը պետք է գտնվի նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի`առաջիկայում կհստակեցվի այն դպրոցների ցանկը, որտեղ տնտեսված միջոցների հաշվին այս տարի կիրականացվեն հրատապ լուծում պահանջող շինարարական ծրագրեր: «Իսկ այն տեղերում, որտեղ լուծում են ստացել շինարարական բոլոր խնդիրները, տնտեսված միջոցները ուղղվելու են աշխատավարձերի բարձրացումներինե-հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան



