Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար
SOCIETYՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: Նույն հրամանագրով ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել այդ հրամանագրից բխող համապատ ասխան որոշումներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ հրամանագրով էլ` Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



